Դինաստիա հյուրանոց Ստուգված է

115 Էջի դիտումներ 0 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 3 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Տուրիզմ/Հյուրընկալությո... Գործընկեր: 2025

Կառավարիչ հյուրանոցում

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 125 Վերջնաժամկետ: 14 օգոստոսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

Պահանջվում է ղեկավար "Դինաստիա" հյուրանոցում:
Հյուրանոցը բոլորովին նոր է, համարային ֆոնդը կազմում է 52 սենյակներ, 8 տարբեր կատեգորիաների.
Հյուրանոցն ունի 4 աստղ, ունի իր սեփական Ռեստորան, Բար, Ֆիտնեսս, Սպա զոնա և Կոնֆերանս դահլիճ:

Աշխատանքային պարտականություններ

Անձնակազմի աշխատանքի համակարգում։ Ղեկավարը վերահսկում է հյուրանոցի բոլոր աշխատակիցների համակարգված և արդյունավետ աշխատանքը, անցկացնում է կանոնավոր հանդիպումներ, բաշխում է առաջադրանքները և վերահսկում դրանց կատարումը։
Բարձր մակարդակի սպասարկման ապահովում։ Ղեկավարը վերահսկում է սենյակների մաքրությունը, սննդի որակը, անձնակազմի քաղաքավարությունը և պրոֆեսիոնալիզմը։ Նա պարբերաբար անցկացնում է աշխատակիցների համար դասընթացներ՝ սպասարկման բարձր մակարդակը պահպանելու համար։
Հակամարտությունների լուծում։ Ղեկավարը պետք է արագ և արդյունավետորեն լուծի առաջացող խնդիրները՝ հյուրանոցի հեղինակությունը և հյուրերի գոհունակությունը պահպանելու համար։
Մարքեթինգ և առաջխաղացում։ Ղեկավարը մշակում է գովազդային արշավներ, համագործակցում է տուրիստական գործակալությունների հետ և օգտագործում է սոցիալական ցանցերը՝ նոր հյուրեր ներգրավելու համար։
Բոլոր բաժինների և ծառայությունների աշխատանքի վերահսկողություն։
Ղեկավարը վերահսկում է հաճախորդների սպասարկման որակը:

Անհրաժեշտ հմտություններ

Աշխատանքային փորձը պարտադիր է:
Տրիոսոֆտ ծրագրի իմացությունը պարտադիր է:
OTA - համակարգերի իմացությունը պարտադիր է:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Աշխատավարձ: 400.000 ֏ - 600.000 ֏ / Գրանցված ամսական
Լրացուցիչ տեղեկություն

Հյուրանոցի ամենօրյա աշխատանքը անցնում է ընկերական մթնոլորտում՚