Karcher LLC Ստուգված է

218 Էջի դիտումներ 1 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 5 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Մանրածախ բիզնես Գործընկեր: 2025

Human Resources Manager

Աշխատանքի պայմաններ: Պայմանագրային Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 62 Վերջնաժամկետ: 23 նոյեմբերի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

Կերխեր Հայաստանը աշխատանքի է հրավիրում փորձառու և մարդակենտրոն HR մենեջերի։ Եթե դուք սիրում եք աշխատուժի ընտրությունը, կորպորատիվ մշակույթի ձևավորումը և աշխատակիցների հաջողության ապահովումը, մենք ուրախ կլինենք լսել ձեր փորձի մասին։

Աշխատանքային պարտականություններ
  • Ղեկավարել աշխատուժի ընտրության ամբողջ ցիկլը
  • Մշակել և իրականացնել շուկայում գործատուի բրենդավորումը՝ ստեղծելով ուժեղ համբավ և խթանել լավագույն թեկնածուներ ներգրավման գործընթացին
  • Նախագծել և իրականացնել ներքին հաղորդակցության և ներգրավվածության ստրատեգիաներ՝ համագործակցությունը և մոտիվացիան խթանելու համար
  • Պլանավորել, կազմակերպել և ղեկավարել կորպորատիվ միջոցառումներ, ներառյալ բյուջետավորումը
  • Կազմակերպել աշխատակիցների արձակուրդները, աշխատաժամերը
  • Լուծել աշխատակիցների հետ հարաբերություններում ծագած խնդիրները
  • Չափել և վերլուծել աշխատակիցների ներգրավվածության և բավարարվածության մակարդակները՝ բացահայտել բարելավման ոլորտներ
  • Կազմակերպել և վերահսկել պարբերական կատարողականի գնահատումներ՝ աշխատակիցների աճը և զարգացումը խրախուսելու համար
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (HR, հոգեբանություն, կառավարում կամ հարակից ոլորտ)
  • Նվազագույնը 3 տարվա փորձ HR մենեջերի պաշտոնում
  • Աշխատուժի ընտրության գործընթացների կազմակերպման և իրականացման փորձ
  • Կորպորատիվ մշակույթի ձևավորման և զարգացման փորձ
  • Կատարողականի գնահատման համակարգերի իրականացման փորձ
  • Գերազանց կոմունիկացիայի և միջանձնային հարաբերությունների հմտություն
  • Հայերենի և անգլերենի լավ իմացություն
  • MS Office իմացություն
  • Անալիտիկ մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Աշխատավարձ: 300.000 ֏ - 500.000 ֏ / Գրանցված ամսական