"CADPROOF" LLC Ստուգված է

8 Էջի դիտումներ 0 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 0 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Դիզայն/Ճարտարապետությու... Գործընկեր: 2025

պրոյեկտների հոսքի կոորդինատոր

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 94 Վերջնաժամկետ: 14 օգոստոսի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

CADPROOF-ում փնտրում ենք մեր ներկան և ապագան էլ ավելի լավը դարձնելու պատրաստ պրոյեկտների հոսքի կոորդինատոր երկարաժամկետ համագործակցության համար, ով կունենա զարգացման հեռանկար և որտեղ իր ներդրումը կլինի արժևորված։

Դերի հիմնական նպատակն է ապահովել ընկերության պատվերների ճիշտ և արդյունավետ հոսքը՝ սկսած պատվերների տվյալների ստացումից մինչև տեխնիկական առաջադրանքների պատրաստում և բաշխում համապատասխան մասնագետներին, հետագա վերահսկողություն և անհրաժեշտ աջակցություն՝ թիմում ռիթմի, կարգապահության և արդյունքների հասնելու համար։
Թիմի ընդլայնամն փուլում՝ ժամանակավորապես մասնակցություն նաև վաճառքի և մարքեթինգի ուղղություններում։

Աշխատանքային պարտականություններ

Հիմնական՝

  • Պատվերների տվյալների ստացում, վերլուծություն և տեխնիկական առաջադրանքների պատրաստում։
  • Պատվերների առաջադրանքների ստեղծում, մշակում, բաշխում համապատասխան մասնագետներին և դրանց կատարման վերջնաժամկետների վերահսկողություն։
  • Թիմի ներսում առաջադրանքների մասով առաջացած հարցերի պարզաբանում և աջակցություն։
  • Պլանների ճշգրտում տնօրենի հետ և շաբաթական պլանավորման կազմակերպում։
  • Կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։
  • Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրում և վերլուծություն
  • Հաշվետվությունների պատրաստում և արդյունքների ներկայացում ղեկավարությանը։ Ժամանակավոր՝
  • Վաճառքի աջակցություն ֆրիլանս հարթակներում հայտերի ուղարկում, նամակագրություն պոտենցիալ հաճախորդների հետ, առկա հարթակների շարունակական ուսումնասիրություն, նոր հարթակների որոնում և օգտահաշիվների ստեղծում և կառավարում։
  • Սոցիալական և ֆրիլանս հարթակներում լիդերի հետ աշխատանքի իրականացում, կառավարում (նամակագրություն, հետադարձ կապ)։
  • Սոցիալական ցանցերում կարճ նամակագրության վարում:

Անհրաժեշտ հմտություններ

Պահանջներ՝ Կրթություն, փորձ, հմտություն

  • Բարձրագույն կրթություն
  • Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն (բանավոր և գրավոր հաղորդակցության համար)
  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ համանման գործառույթներով
  • Թվային գործիքների հետ աշխատելու հմտություն (ցանկալի՝ Share folder, Slack, Trello, պարտադիր՝ Google Drive, MS Office)
  • Փաստաթղթերի հետ աշխատելու, տեղեկության մշակման հմտություն
  • Առաջադրանք կազմելու, ձևակերպելու հմտություն
  • Բարձր պատասխանատվություն, կազմակերպականություն
  • Համակարգային և կառուցողական մտածելակերպ
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Համագործակցող և թիմային խաղացող
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Լրացուցիչ տեղեկություն

Ինչո՞ւ միանալ CADPROOF թիմին։

CADPROOF-ը մի վայր է, որտեղ արժեքավորվում է ոչ միայն վերջնարդյունքը, այլև պրոցեսը, մտածողությունը և համագործակցությունը։ Մենք չենք տալիս մեծ խոստումներ, փոխարենը ստեղծում ենք կայուն միջավայր, որտեղ յուրաքանչյուր անդամ ունենում է տեսանելի դեր և նպաստում ընդհանուր արդյունքին։


Սույն հաստիքով հետաքրքրելու դեպքում Ձեր CV-ն կարող եք ուղարկել [...]s.cadproof[...][...] էլ. հասցեին: