Описание работы
CADPROOF-ում փնտրում ենք մեր ներկան և ապագան էլ ավելի լավը դարձնելու պատրաստ պրոյեկտների հոսքի կոորդինատոր երկարաժամկետ համագործակցության համար, ով կունենա զարգացման հեռանկար և որտեղ իր ներդրումը կլինի արժևորված։
Դերի հիմնական նպատակն է ապահովել ընկերության պատվերների ճիշտ և արդյունավետ հոսքը՝ սկսած պատվերների տվյալների ստացումից մինչև տեխնիկական առաջադրանքների պատրաստում և բաշխում համապատասխան մասնագետներին, հետագա վերահսկողություն և անհրաժեշտ աջակցություն՝ թիմում ռիթմի, կարգապահության և արդյունքների հասնելու համար։
Թիմի ընդլայնամն փուլում՝ ժամանակավորապես մասնակցություն նաև վաճառքի և մարքեթինգի ուղղություններում։
Обязанности
Հիմնական՝
- Պատվերների տվյալների ստացում, վերլուծություն և տեխնիկական առաջադրանքների պատրաստում։
- Պատվերների առաջադրանքների ստեղծում, մշակում, բաշխում համապատասխան մասնագետներին և դրանց կատարման վերջնաժամկետների վերահսկողություն։
- Թիմի ներսում առաջադրանքների մասով առաջացած հարցերի պարզաբանում և աջակցություն։
- Պլանների ճշգրտում տնօրենի հետ և շաբաթական պլանավորման կազմակերպում։
- Կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։
- Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրում, ուսումնասիրում և վերլուծություն
- Հաշվետվությունների պատրաստում և արդյունքների ներկայացում ղեկավարությանը։ Ժամանակավոր՝
- Վաճառքի աջակցություն ֆրիլանս հարթակներում հայտերի ուղարկում, նամակագրություն պոտենցիալ հաճախորդների հետ, առկա հարթակների շարունակական ուսումնասիրություն, նոր հարթակների որոնում և օգտահաշիվների ստեղծում և կառավարում։
- Սոցիալական և ֆրիլանս հարթակներում լիդերի հետ աշխատանքի իրականացում, կառավարում (նամակագրություն, հետադարձ կապ)։
- Սոցիալական ցանցերում կարճ նամակագրության վարում:
Требования
Պահանջներ՝ Կրթություն, փորձ, հմտություն
- Բարձրագույն կրթություն
- Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացություն (բանավոր և գրավոր հաղորդակցության համար)
- Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ համանման գործառույթներով
- Թվային գործիքների հետ աշխատելու հմտություն (ցանկալի՝ Share folder, Slack, Trello, պարտադիր՝ Google Drive, MS Office)
- Փաստաթղթերի հետ աշխատելու, տեղեկության մշակման հմտություն
- Առաջադրանք կազմելու, ձևակերպելու հմտություն
- Բարձր պատասխանատվություն, կազմակերպականություն
- Համակարգային և կառուցողական մտածելակերպ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Համագործակցող և թիմային խաղացող
Требуемый уровень кандидата: Джуниор
Дополнительная информация
Ինչո՞ւ միանալ CADPROOF թիմին։
CADPROOF-ը մի վայր է, որտեղ արժեքավորվում է ոչ միայն վերջնարդյունքը, այլև պրոցեսը, մտածողությունը և համագործակցությունը։ Մենք չենք տալիս մեծ խոստումներ, փոխարենը ստեղծում ենք կայուն միջավայր, որտեղ յուրաքանչյուր անդամ ունենում է տեսանելի դեր և նպաստում ընդհանուր արդյունքին։
Սույն հաստիքով հետաքրքրելու դեպքում Ձեր CV-ն կարող եք ուղարկել [...]s.cadproof[...][...] էլ. հասցեին: