Описание работы
«Պրոֆ Ալ» Ընկերությունը փնտրում է վաճառքի մասնագետ՝ վաճառքի թիմը համալրելու համար: B2B վաճառքի մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության արտադրանքների վաճառքի գործընթացի կազմակերպման և իրագործման համար որը ուղղված է իրավաբանական անձանց, շինարարական ընկերություններին, դիզայներական բյուրոներին, ճարտարապետներին և բիզնես հաճախորդներին։ Նրա գլխավոր նպատակը վաճառքի ծավալների աճի ապահովումն է՝ շահութաբեր համագործակցությունների զարգացմամբ։
Обязанности
-
Փնտրել և ներգրավել նոր շինարարական նախագծեր
-
Կազմակերպել և համակարգել նոր շինարարական նախագծից մինչև հաջողված կապալի պայմանագիր(վաճառք) ամբողջ գործընթացը
-
Կազմակերպել և վարել բանակցություններ ընկերության արտադրանքը հավանական գնորդներին պատշաճ ներկայացնելու նպատակով
-
Վեր հանել գործընկերոջ պահանջները , կազմել առաջարկ՝ պահանջների հիման վրա
-
Գրանցել պատվերներ և հետևել պատվերների դիմաց կատարած վճարմումներին
-
Հավանական և գործող գործընկերների առջև հանգես գալ ընկերության հետ կապված բոլոր տեսակի հարցերի մասով պատասխանատու կոորդինացնող անձ
-
Աջակցել նախագծերի պլանավորմանը
-
Հստակ և արդյունավետ վարել, հետևել և վերահսկել բանավոր և գրավոր հաղորդակցումը նախագծերի շահագրգիռ կողմերի, թիմի անդամների և ղեկավարների միջև
-
Պատվերի/նախագծի ավարտի և վճարման գործընթացի հետ կապված ամփոփից գործողությունների համակարգում շահագրգիռ բաժինների հետ միասին
-
Վերահսկել և ապահովել երկկողմանի ուղարկվող բոլոր փաստաթղթերի ճշգրտությունը հանդիպումների, բանակցությունների ընթացքում, ինչպես նաև գրավոր նամակագրություն, փաստաթղթեր և այլն
-
Ժամանակին լրացնել պահանջված հաշվետվություները և պատշաճ կատարել հաստիքային պարտավորություններից բխող այլ պահանջները
Требования
-
Բարձրագույն կրթություն կառավարման, նախագծերի կառավարման , հաղորդակցության , մարքեթինգի , ծառայությունների և այլ կապակցված ոլորտներում
-
Աշխատանքային փորձ 1-3 տարվա,
-
Մեծ ծավալի գրավոր և բանավոր տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
-
Մանրուքների հանդեպ ուշադրություն,
-
Բարձր պատասխանատվության զգացում,
-
Արագ կողմնորոշվելու կարողություն,
-
Հաղորդակցման ունակություն,
-
Վերջնաժամկետների պահպանում։