Job description
Նկարագրություն
Ռեստորանային գրուպն աշխատանքի է հրավիրում հաջողված կարիերային ճանապարհ անցած մարքեթինգ մասնագետի՝ մարքեթինգի բաժնի ղեկավար։
Job responsibilities
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել Գրուպի մարքեթինգային ռազմավարությունը,
- Իրականացնել ներքին և արտաքին մարքեթինգային հետազոտություններ, մոնիտորինգ,
- Իրականացնել շուկայի, մրցակիցների հետազոտություն, վերլուծություն,
- Համակարգել և հետևել ընկերության սոցիալական հարթակների ռազմավարությանը,
- Մշակել և համակարգել հասարակայնության հետ կապի և վաճառքի խթանմանն ուղղված աշխատանքներ,
- Բացահայտել շուկայում ընկերության դիրքի առաջխաղացման հնարավորությունները,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
required qualifications
Պահանջներ
- Մարքեթոլոգի պաշտոնում փորձն առնվազն 3 տարի,
- Հաջողված փորձը HoReCa ոլորտում կդիտարկվի առավելություն,
- Մարքեթինգային պլանի ստեղծման, ժամկետների, բյուջեի, SEO, անհրաժեշտ գործիքների վարժ իմացություն,
- Սոցիալական մեդիայի գործիքների գերազանց տիրապետում,
- Շուկայի և վաճառքի տեխնիկաների գերազանց իմացություն,
- Բիզնեսի զարգացման գործիքների իմացություն,
- Կրեատիվություն, նախաձեռնողականություն,
- Թիմում աշխատելու և թիմ ղեկավարելու կարողություն։
Required candidate level: Senior
Additional information
Հավելյալ նշումներ
Տարիք՝ 30-40,
Վճար՝ մրցունակ (բարձր), անհատական փորձով պայմանավորված։