Job description
Աթենք ընկերությունը փնտրում է տեխնոլոգի մսամթերքի արտադրությունում արտադրական գործընթացներին հետևելու համար։ Ընկերությունը մշակել է չորս ամիս տևողությամբ կրթական ծրագիր, որի ընթացքում թեկնածուներին տրվելու են տեսական և գործնական գիտելիքներ մսամթերքի արտադրության վերաբերյալ: Կրթական փուլը վարձատրվում է ընկերության կողմից:
Job responsibilities
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացին՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ պատրաստի արտադրանք ստանալու համար,
- Արտադրատեսակների համար գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների շղթայի պարբերաբար ստուգում,
- Մսային հումքերի, համեմունքների և հավելումների միջազգային փորձի ուսումնասիրություն, ներդրում,
- Տեխնոլոգիական գործընթացների շեղումների դեպքում լուծումների առաջարկում,
- Անմիջականորեն մասնակցել արտադրական գործընթացում՝ փորձարկելով և ստեղծելով անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները՝ կիսապատրաստուկներ և պատրաստի արտադրանք ստանալու համար,
- Պատրաստի արտադրանքի որակական չափանիշների գնահատում,
- Մսահումքի տեսակային համապատասխանության ստուգում,
- Պատրաստի արտադրանքի ելքի և խոտանների վերլուծություն, խնդիրների քննարկում տեղամասի պատասխանատուների հետ,
- Անհրաժեշտություն դեպքում հաշվետվությունների ներկայացում տնօրինությանը:
required qualifications
- Բարձրագույն կրթություն բնագիտական ուղղվածության,
- Արտադրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Տեխնոլոգիական գործընթացների իմացությունը ցանկալի է,
- Վերլուծական միտք, հաշվարկների ունակություն, տրամաբանություն,
- Կառավարչական ունակություններ,
- Սովորելու մեծ ցանկություն,
- Քիմիայի իմացություն,
- Մաթեմատիկական գիտելիքներ:
Required candidate level: Junior
Additional information
Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել [...][...]atenk[...] հասցեին` վերնագրում նշելով <<Սննդի տեխնոլոգ>>: