«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։