«ՕՖՖԵՐ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը ձևավորել է ավելի քան 50 բարձրակարգ մասնագետներից բաղկացած հզոր ինժեներական թիմ։
Մենք մասնագիտացած ենք ցանկացած բարդության ենթակառուցվածքային, էներգետիկ և քաղաքաշինական օբյեկտների համալիր նախագծման մեջ՝ ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխան ճշգրտություն և հուսալիություն:
Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, մեր թիմը միավորում է նախաձեռնող, էներգիայով լի և բազմամյա փորձառություն ունեցող մասնագետների, ովքեր հանդիսանում են էներգետիկայի և քաղաքաշինության ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ։
Պարբերաբար բարձրացնում են իրենց մասնագիտական որակավորումը և քաջատեղյակ են ժամանակակից տեխնոլոգիաներից ու ինժեներական նորագույն ծրագրերից։
Օֆֆեր ՍՊԸ ընկերությունն իրականացնում է հետևյալ աշխատանքները՝
022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Նոր միացումների նախագծում
6/04 կՎ ,10/04 կՎ Ենթակայանների նախագծում
Նախահաշվային փաստաթղթերի կազմում
022 կՎ,04 կՎ 6,10 կՎ Էլեկտրահաղորդման գծերի նախագծում
Գեոդեզիական աշխատանքներ
Գեոլոգիական աշխատանքներ
Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա
Ճարտարապետական նախագծեր
Արևային կայանների նախագծում
Շինարարության նախագծում, իրականացում մինչև վերջնական հանձնում և ավարտական ակտի կազմում
Նախագծերի փորձաքննություն։