«Զիգզագ»-ը էլեկտրոնիկայի, կենցաղային, խոհանոցային, մոբայլ և համակարգչային, տեխնիկայի, աուդիո և վիդեոտեխնիկայի, կենցաղային ու խոհանոցային այլ պարագաների վաճառասրահների ցանց է:
Ընկերությունը համագործակցում է միջազգային առաջատար արտադրողների հետ և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում: «Զիգզագ»-ն առաջարկում է միայն պաշտոնական ապրանք:
«Զիգզագ»-ի առաջին վաճառասրահը բացվել է 1995թ. հուլիսի 12-ին ք. Երևանում՝ Սայաթ-Նովա 20 հասցեում: Այն ուներ ընդամենը 42քմ տարածք և երկու աշխատակից՝ մեկ վաճառող և մեկ գանձապահ: Այդ պահից ի վեր ընկերությունն, առևտրի ծավալների ու հաճախորդների թվի աճով պայմանավորված, ընդլայնվել է ու զարգացրել իր գործունեությունը՝ դառնալով հայկական շուկայի առաջատարներից մեկն իր ոլորտում։
2012 թվականին «Զիգզագ»-ն առաջինը Հայաստանում և ամբողջ Անդրկովկասում ստեղծեց միջազգային չափանիշներին համապատասխանող ձևաչափով «Զիգզագ» Մեգասթոր, որը բացվեց «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում, ներկայացնելով կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի վաճառքի նոր ստանդարտներ սպառողին: Իսկ 2016 թվականին հաճախորդների կողմից արդեն սիրված ձևաչափով երկրորդ «Զիգզագ» Մեգասթորը բացվեց ՝ այս անգամ «Երևան Մոլ» զվարճաառևտրային համալիրում:
Այսօր «Զիգզագ»-ը ներկայանում է էլեկտրոնային, կենցաղային և համակարգչային տեխնիկայի թվով 5 վաճառասրահների ցանցով և Սպասարկման կենտրոնով:
Ստեղծման օրվանից ի վեր «Զիգզագ»-ը հավատարիմ է մնում իր՝ «Գնե՛ք որակյալ տեխնիկա», կարգախոսին, դառնալով որակի խորհրդանիշ:
Մեր արժեքներն ու նպատակը
Ընկերության համար առաջին պլանում միշտ հաճախորդն է։ «Զիգզագ»-ի առաքելությունն է հաճախորդի գնումները դարձնել ավելի հարմարավետ և մատուցել լավագույն սպասարկումը։
Ի սկզբանե «Զիգզագ»-ը որդեգրել է բարեխիղճ և բարձրորակ ծառայությունների, շուկայում նորարար էլեկտրոնային, մոբայլ և կենցաղային տեխնիկայի մատուցման սկզբունքները` ձգտելով ապահովել հաճախորդների գոհունակությունը և բարձր պահելով ընկերության արժեքները, թիմային ոգին ու աշխատանքի որակը:
«Զիգզագ»-յան արժեքներն են`
Ապահովել որակյալ սպասարկում
Լինել հաճախորդամետ
Լինել առաջատար
Լինել նորարար
Բարձր պահել թիմային ոգին
Արժևորել մարդկային ռեսուրսը
Լինել հասարակության պատասխանատու անդամ
Ընկերությունը միշտ խթանել է ու շարունակում է առաջ մղել Հայաստանի տնտեսությունը՝ միաժամանակ նպաստելով երկրի սոցիալական վիճակի բարելավմանը։ «Զիգզագ»-ը տարեցտարի ընդլայնվում է, ինչը թույլ է տալիս բացել նոր աշխատատեղեր, համագործակցել համաշխարհային ապրանքանիշերի հետ ու բարձրացնել Հայաստանի հեղինակությունը միջազգային հարթակում։