Աշխատանքի նկարագրություն
Թաքս Այդիա հաշվապահական և խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահների ։
Աշխատանքային պարտականություններ
- Տարբեր ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում ՀԾ Հաշվապահ ծրագրի միջոցով,
- Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
- Հետևել հարկային, հաշվապահական և ֆինանսական օրենսդրության փոփոխություններին և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Իրականացնել գործընկեր կազմակերպությունների ֆինանսական և հարկային հաշվառում,
- Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն,
- Իրականացնել բանկային քաղվածքների մուտքագրում ՀԾ Հաշվապահ ծրագիր, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
- Գործընկեր կազմակերպությունների հաշվապահական և հարկային հաշվառման հետ կապված այլ հանձնարարությունների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
- ՀԾ-Հաշվապահ համակարգի իմացություն
- Excel-ի լավ իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հարկային օրենսդրության լավ իմացություն
- Պարտաճանաչություն
- Առաջնահերթությունները գնահատելու կարողություն
- Ժամանակի արդյունավետ կառավարում
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 10:00-18:00։
Ինքնակենսագրականները ուղարկե [...][...]taxidea[...] էլ փոստի հասցեին։