Աշխատանքի նկարագրություն
Gulf Armenia ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ավագ Իրավաբանի։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթեր,
- Ներկայացնել ընկերության շահերը պետական մարմիններում և վերջիններիս հետ հարաբերություններում,
- Ներկայացնել և պաշտպանել ընկերության շահերը ՀՀ դատարաններում,
- Ապահովել ընկերության ներքին իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենքներին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (փաստաբանական արտոնագրի առկայություն),
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։