Աշխատանքի նկարագրություն
Հրավիրում ենք համագործակցության անգլերենի իմացությամբ շփվող առցանց խաղավարների:
Երազո՞ւմ եք աշխատանքի մասին, որտեղ ամեն օր վառ շփման հնարավորություն է ընձեռվում։ Մեր ընկերությունը հայտարարում է ընդունելություն առցանց ինտերակտիվ խաղերի հաղորդավարի թափուր հաստիքի համար։ Եթե Դուք ինքնավստահ եք տեսախցիկի առջև, տիրապետում եք անգլերեն լեզվին և փնտրում եք հետաքրքիր զբաղվածություն՝ առանց աշխատանքային փորձի անհրաժեշտության, ապա մենք սպասում ենք Ձեզ։ Մենք գնահատում ենք լսարանի հետ ընդհանուր լեզու գտնելու և ջերմ, վստահելի մթնոլորտ ստեղծելու կարողությունը։
Աշխատանքային պարտականություններ
Աշխատանքային պարտականությունները՝
- Հետաքրքիր խաղերի վարում ուղիղ եթերում՝ պրոֆեսիոնալ սարքավորումներով հագեցած ստուդիայից։
- Աշխատանքին բարձր պատասխանատվությամբ մոտենալ։
- Հետևել ընկերության չափանիշներին և ընթացակարգերին։
- Ապահովել խաղերի անխափան և հետաքրքիր ընթացքը։
- Ապահովել բարեկամական և շփմանը նպաստող մթնոլորտ խաղացողների համար։
Անհրաժեշտ հմտություններ
Մեր պահանջները՝
- Պոկերի կանոնների միջին մակարդակի իմացություն։
- Անգլերեն խոսակցական լեզվի ազատ տիրապետում (Intermediate+ մակարդակ)։
- Պատասխանատվություն և կարգապահություն։
- Գրավիչ և կոկիկ արտաքին։
- Պատրաստակամություն հերթափոխային աշխատանքի, ներառյալ գիշերային ժամերը։
- Ոլորտում փորձը կլինի առավելություն, բայց մենք պատրաստ ենք ուսուցանել։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Աշխատավարձ: Սկսած 300.000 ֏ / Գրանցված ամսական
Լրացուցիչ տեղեկություն
Մենք երաշխավորում ենք՝
- Արժանապատիվ աշխատավարձ։
- Հարմարավետ և ճկուն գրաֆիկ։
- Ընկերության ներսում զարգացման և աճի հեռանկարներ։