Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր գանձապահ՝ մեր ռեստորանի թիմին միանալու համար։ Եթե սիրում ես աշխատել սպասարկման ոլորտում, շփվող ես և արագ կողմնորոշվող՝ ուրեմն սպասում ենք քեզ։
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել ֆինանսական գործողություններ՝ ստանալ գումար, վերադարձնել մանրը և առևտրի կտրոնը,
- Հաճախորդների վճարումների ընդունում (օնլայն և կանխիկ),
- Օրվա ավարտին հաշվել դրամարկղի գումարը, համեմատել կտրոնները և հանձնել անմիջական ղեկավարին,
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրել խորհրդատվություն՝ ուտեստի ընտրության հարցում։
Անհրաժեշտ հմտություններ
• Հայերենի գերազանց տիրապետում, գրագետ խոսք,
• Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Արագ կողմնորոշվելու ունակություն,
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Մեր առավելություններն են`
• Անվճար սնունդ,
• Անվճար տունդարձ երեկոյան հերթափոխից հետո,
• Կարիերիայի աճ,
• Ուրախ թիմ,
• Դրական մթնոլորտ։
Դիմելու համար կարող եք ուղարկել CV [...][...]karas[...] Էլ․ հասցեյին կամ զանգահարել 091010866 հեռախոսահամարով։