Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը հաշվետար պաշտոնում դիտարկում է աշխատակցի ով առաջնային է կունենա՝ հաշվապահական գիտելիքներ և աշխատանքային փորձ
Աշխատանքային պարտականություններ
- Ապրանքների տեղաշարժման փաստաթղթային վարումը պահեստների միջև,
- Հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում և մուտքագրում համակարգ,
- Բանկային փոխանցումների ժամանակին իրականացման նկատմամաբ վերահսկողություն,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
- Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում,
- Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում,
- Փոխադարձ ակտերի ստուգում,
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
- Հաշվարկային փաստաթղթերի մուտքագրում ՀԾ Հաշվապահ ծրագիր,
- ԵՏՄ կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքների մուտքագրում,
- Բովանդակությամբ կից այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում պարտադիր է,
- E-invoicing ծրագրի իմացություն,
- Թվերի նկատմամբ ուշադիր,
- ՀԾ, Office ծրագրերի պարտադիր իմացությամբ
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: C մակարդակ
Աշխատավարձ: Սկսած 200.000 ֏ / Մաքուր ամսական
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-ուրբ․՝ 10:00-19:00։