Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ շինարարների:
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել հաստատված նախագծերի վերլուծություն,
- Հետևել նախագծերի արտադրական, ինժեներական պահանջների համապատասխանությանը,
- Հետևել Ընկերության Ներքին Կարգապահական Կանոնակարգով ամրագրված նորմերին,
- Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել անմիջական ղեկավարին աշխատանքների իրականացման փուլի մասին և հետևել վերջնաժամկետներին:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում պարտադիր է,
- Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ շինարարի 1-ին կարգի հավաստագրի առկայություն,
- 3 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում,
- AutoCad և Revit MEP ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS word, Exel),
- Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: