Աշխատանքի նկարագրություն
Gulf Armenia ընկերությունը աշխատանքի է հրավիրում կատեգորիայի մենեջերի։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել ապրանքատեսականու պլանը՝ ըստ պահանջարկի և բյուջեի,
- Ապահովել կատեգորիայի շարունակական զարգացում՝ առաջարկելով նոր ապրանքներ,
- Իրականացնել շուկայի վերլուծություն՝ ուսումնասիրելով մրցակիցների գները, ակցիաները և տեսականին,
- Համագործակցել մատակարաների հետ՝ ապահովելով առավել շահավետ պայմաններ (գին, ժամկետներ, առաքման պայմաններ և այլն),
- Գնահատել կատեգորիայի արդյունավետությունը՝ նպաստելով վաճառքի խթանմանը։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում),
- Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն, բանակցային հմտություններ։