Աշխատանքի նկարագրություն
Երկարաժամկետ համագործակցության նպատակով «MAB SPORT» սպորտային պարագաների մասնագիտացված խանութ-սրահներին անհրաժեշտ են մինչև 30տ․ խորհրդատու վաճառողուհիներ։
Աշխատանքային փորձը պարտադիր չէ։
Անհրաժեշտ են աշխատակցուհիներ մեր 2 մասնաճյուղերի համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում
- Խանութ-սրահում ապրանքների դասավորվածության ապահովում, ցուցափեղկերի ստուգում, գնապիտակների լրացում
- Պահեստից ապրանքների ստացում
- Գույքագրման աշխատանքների իրականացում
- Աշխատանքից բխող այլ գործառույթներ
Անհրաժեշտ հմտություններ
- Հաղորդակցման, սպասարկման և վաճառքի հմտություններ
- Հաճախորդակենտրոն մոտեցում
- Պատասխանատվության բարձր զգացում
- Արագ կողմանորոշվելու կարողություն
- Բարեհամբույր անձնավորություն
- Պարտադիր պայման է լրիվ դրույքով և երկարաժամկետ համագործակցությունը
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Աշխատավարձ: Սկսած 150.000 ֏ / Գրանցված
Լրացուցիչ տեղեկություն
Անհրաժեշտ են աշխատակցուհիներ մեր 2 մասնաճյուղերի համար։
1․ - Վայրը՝ «ԵՐԵՎԱՆ» տոնավաճառ
Աշխ. ժամեր՝ 10:00-19:30
Շաբաթական 1 օր հանգիստ
2․ - Վայրը՝ «ՓԵԹԱԿ» տոնավաճառ
Աշխ. ժամեր՝ 9:00-18:30
Շաբաթական 1 օր հանգիստ
________________________________
Աշխատավարձ՝
Վճարովի փորձաշրջանից հետո
1-ին ամիսը՝ օրական 5000դր
2-րդ, 3-րդ ամիսները օրական 6000դր
4-րդ ամսից սկսած՝ ամսական 200.000դր
Հավելյալ ընթացիկ բոնուսներ:
_______________________________
ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝
Անհրաժեշտ է ուղարկել CV (նկարով) mabsport[...][...][...] էլ․ հասցեին,
թեմայի դաշտում նշելով նախընտրելի մասնաճյուղը՝
«Վաճառողուհի-խորհրդատու «Փեթակ» տոնավաճառում»
կամ
«Վաճառողուհի-խորհրդատու «Երևան» տոնավաճառում» ։