Աշխատանքի նկարագրություն
Մեր բազմաբրենդային հագուստի խանութը զբաղվում է սեփական բրենդի ուղության ստեղծմամբ։ Արտադրությունը կենտրոնացած կլինի բեսթսելլերների ստեղծմամբ՝ շապիկներ, բլուզներ, հուդիներ, ջինսեր, ներքնազգեստ և այլն։ Մենք ձգտում ենք ներկայացնել անզիջում ոճ և որակ՝ ժամանակակից նորաձևության միտումների հետ։
Մեր խանութը գտնվում է Տաշիր Սթրիթ առևտրի կենտրոնում։ Միացիր մեզ, միասին ստեղծենք նոր ստանդարտներ։
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության ապրանքանիշի համար ամբողջական սեզոնային հավաքածուների մշակում
- Աշխատանքային փորձ ռուսաստանյան և արտասահմանյան արտադրողների հետ
- Թեթև արդյունաբերության ոլորտի խորը իմացություն
- Պատվիրատուների և մատակարարների հետ բանակցությունների վարում
- Պրեզենտացիաների պատրաստում և անցկացում
- Արտադրանքի ինքնարժեքի վերլուծություն և համաձայնեցում
- Ռեգուլյար վերլուծական տվյալների մշակում. մոդելների, գունային լուծումների, գծերի և այլնի կոմերցիոն հաջողության մշտական մոնիթորինգ՝ հավաքածուների կառուցվածքի հետագա օպտիմացման նպատակով
- Ապրանքի գնագոյացման, մարժայի, շրջանառության և հասույթի պլանային ցուցանիշների պահպանում
- Մրցակիցների, շուկայի և նոր միտումների վերլուծություն և համապասխանեցում ընկերության կոնցեպտին
Անհրաժեշտ հմտություններ
- Կրթություն տնտեսագիտության, դիզայնի, արտադրության տեխնոլոգիայի, կառավարման կամ մարքեթինգի ոլորտներում
- Համակարգված մտածողություն, թվաբանական, վերլուծական հմտություններ, կարողություն աշխատել տվյալների հետ
- Արտադրության տեխնոլոգիաների խորը իմացություն (նվազագույնը՝ հանձնարարված ապրանքախմբի շրջանակներում)
- Թեթև արդյունաբերության ավտոմատացման գործիքների իմացություն
- Ապրանքի խորքային ընկալում՝ դիզայն, արտադրություն, գնագոյացում
- Մատակարարների և արտադրողների հետ բիզնես հարաբերություններ հաստատելու փորձ
- Կառավարման փորձ, ժամկետների պահպանման հմտություններ
- Անգլերենի բարձր մակարդակ / Продвинутый уровень английского языка․
- Excel, MSWord, Outlook հիմնական ծրագրերի խորացված իմացություն (MSWord,Outlook, высокий уровень знания Excel)․
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե ցանկանում եք նորաձև բրենդի մի մասը կազմել՝
📩 Դիմեք հիմա | Откликнуться сейчас | Apply Now
📧 Send your CV to: [...][...]trendsetterwb[...]
📆 Deadline: 31/07/25