Աշխատանքի նկարագրություն
Aurum Construction-ը փնտրում է պատասխանատու և բարետես արտաքինով քարտուղարուհու, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ադմինիստրատիվ և գործնական գործընթացներին։
Մենք առաջարկում ենք՝
- Հետաքրքիր և դինամիկ աշխատանք,
- Հաճելի և պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն:
📍 Աշխատանքի վայրը: Նար Դոս 1 փողոց, 4/3,
📅 Աշխատանքային ժամեր: 10:00-18:00։
Աշխատանքային պարտականություններ
Պարտականություններ
- Հանդիպել և ողջունել հաճախորդներին, գրանցել նրանց տեղեկատվությունը,
- Կազմակերպել և մասնակցել հանդիպումներին, վարել գրառումներ,
- Պատրաստել և համակարգել փաստաթղթեր, պայմանագրեր և հաշվետվություններ,
- Համակարգել ընկերության նամակագրությունը (էլ. փոստ, զանգեր, հաղորդագրություններ),
- Աջակցել թիմին ադմինիստրատիվ հարցերում և կապ հաստատել գործընկերների հետ,
- Հետևել կազմակերպչական խնդիրներին և օգնել հանդիպումների պլանավորմանը,
- Ուշադրություն դարձնել հյուրընկալ միջավայրի ապահովմանը՝ ներառյալ հաճախորդների համար սուրճի կամ ըմպելիքի առաջարկումը։
Անհրաժեշտ հմտություններ
Պահանջվող հմտություններ
- ✔ Լավ հաղորդակցման և կազմակերպչական ունակություններ,
- ✔ Պատասխանատվություն, ճշտապահություն և արագ կողմնորոշվելու կարողություն,
- ✔ Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- ✔ Microsoft Office ծրագրերի (Word, Excel, Outlook) և գրասենյակային տեխնիկայի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- ✔ Թիմում աշխատելու և միաժամանակ մի քանի խնդիր լուծելու ունակություն: