"Volios Institute of civil engineering" CJSC Ստուգված է

1.27K Էջի դիտումներ 5 Հետևորդներ 3 ակտիվ աշխատատեղեր 20 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: էլեկտրաէներգետիկա Կայք: volios.am Գործընկեր: 2025

Ավելի շատ աշխատատեղեր "Volios Institute of civil engineering" CJSC-ից

Ռեֆերենտ - Գործավար

Աշխատանքի պայմաններ: Պայմանագրային Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 2 Վերջնաժամկետ: 02 նոյեմբերի 2025 Գտնվելու վայրը: Երևան
Աշխատանքի նկարագրություն

«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու և դրական թիմակից` ռեֆերենտ-գործավարի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Աշխատանքային պարտականություններ
  • Աջակցել ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմանը ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ
  • Բազաների հետ աշխատանք
  • Կազմակերպության ղեկավարի գրասենյակային աշխատանքների իրականացմանը աջակցություն, օրակարգի վարում,
  • Ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
  • Գործառնական փաստաթղթերի կազմում,
  • Տնօրենի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում և վերահսկում
Անհրաժեշտ հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի գերազանց իմացություն
  • Գրություններ, նամակներ, հաշվետվություններ գրելու, ինչպես նաև հստակ և պարզ արտահայտված մտքերով գրավոր փաստաթղթեր կազմելու գերազանց կարողություն
  • Կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Ակտիվ և վերլուծական մտածողություն
  • Վերջնաժամկետները պահելու կարողություն
  • Ճկունություն, փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն

Դիմելու ընթացակարգը՝

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [...][...]volios[...] հասցեին՝ թեմա (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը և կայքը նամակի դաշտում՝ թե որտեղից եք իմացել թափուր հաստիքի մասին։