Աշխատանքի նկարագրություն
PINK BERRY ընկերությունը հրավիրում է թիմին միանալու վաճառող–բարիստաների՝ պաղպաղակի բուտիկներում աշխատելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հյուրերին բարեհամբույր և որակյալ սպասարկում
- Սուրճի, ինչպես նաև տաք և սառը ըմպելիքների պատրաստում և մատուցում՝ ընկերության ստանդարտներին համապատասխան
- Պաղպաղակի ճիշտ մատուցում և ներկայացում
- Դրամարկղային գործառույթների իրականացում՝ կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
- Աշխատանքային տարածքի և սարքավորումների մաքրության ու կարգուկանոնի պահպանում
- Ապրանքների առաջարկ և վաճառքի գործընթացի իրականացում
- Աշխատանք թիմային միջավայրում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարեհամբույր, դրական և պատասխանատու վերաբերմունք
- Արագ սովորելու կարողություն և պատրաստակամություն՝ յուրացնելու բարիստայի և սպասարկման ստանդարտները
- Բարձր մակարդակի սպասարկում ապահովելու ձգտում
- Հաճախորդների հետ արդյունավետ շփման հմտություններ
- Մաքրասիրություն և կոկիկ արտաքին տեսք
- Արագ և արդյունավետ աշխատելու կարողություն
- Սթրեսակայունություն և քաղաքավարի վարք ցանկացած իրավիճակում
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և կարգապահություն
- Բարիստայի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Աշխատավարձ: 200.000 ֏ - 300.000 ֏ / Գրանցված ամսական
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխով
Ուսուցում աշխատանքի մեկնարկից առաջ
Հաճելի աշխատանքային միջավայր և ընկերական թիմ
📩 Ձեր ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել էլ. հասցեին՝
[...].pinkberryarmenia[...][...]