Աշխատանքի նկարագրություն
TI'ME-ը փնտրում է վաճառող-խորհրդատու՝ միանալու իր արագ զարգացող և դինամիկ թիմին։
Աշխատանքային պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն ճիշտ ընտրություն կատարելու համար, առաջարկել և ցուցադրել վաճառքում ցուցադրված ապրանքները, տեղեկացնել ապրանքատեսակների հատկանիշների, ինչպես նաև գործող զեղչերի և առաջարկների մասին,
- Ապահովել խանութ-սրահում ապրանքատեսակի ճիշտ դասավորվածությունը (մերչենդայզինգ),
- Հսկել ապրանքների` աշխատանքի համար անհրաժեշտ պաշարի ժամանակին համալրումը, դրանց պահպանումը,
- Ստուգել ապրանքների անվանումները, քանակը, տեսականին, գինը, փաթեթավորված վիճակը և մակնշման ճշտությունը,
- Լրացնել և ամրացնել գնապիտակներ, ձևավորել ցուցափեղկերը, պահեստից ստանալ ապրանք, մասնակցել գույքագրման աշխատանքներին,
- Հետևել ընկերությունում հաստատված վաճառքի և սպասարկման գործընթացին վերաբերվող բոլոր ներքին իրավական ակտերին, կանոնակարգերին և ընթացակարգերին,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի և հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Վաճառքի և հաճախորդների սպասարկման տեխնիկաների իմացություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչի իմացություն (Excel, Word, PPT)։