Описание работы
«Օֆֆեր» ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող, պատասխանատու, մանրուքներին ուշադիր և դրական մտածելակերպ ունեցող Ռեֆերենտ-գործավար՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար։
Обязанности
- Աջակցել ժողովների, հանդիպումների, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների հետ,
- Կազմել և ձևակերպել պաշտոնական գրություններ, նամակներ, հաշվետվություններ և այլ գրավոր փաստաթղթեր՝ ապահովելով դրանց հստակությունը, ճշգրտությունը և մասնագիտական որակը,
- Ներքին և արտաքին հաղորդակցության կազմակերպում (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն),
- Տնօրենի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում և վերահսկում,
- Բազաների հետ աշխատանք,
- Գործառնական փաստաթղթերի կազմում,
- Կազմակերպության ղեկավարի գրասենյակային աշխատանքների իրականացմանը աջակցություն, օրակարգի վարում։
Требования
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային գիտելիքներ, Microsoft Office-ի գերազանց իմացություն,
- Կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ակտիվ և վերլուծական մտածողություն,
- Վերջնաժամկետները պահելու կարողություն,
- Ճկունություն, փոփոխվող պայմաններին արագ հարմարվելու կարողություն։
Требуемый уровень кандидата: Средний уровень
Дополнительная информация
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [...]fferllc[...][...] էլ. հասցեին` թեմա (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը: