Homplex Hyper Mall Проверено

186 Просмотр страниц 0 подписчик 10 Активные вакансия 0 История вакансий
Сохранить
Подписаться
индустри: Импорт/Экспорт/Торговля Партнер: 2025

Больше рабочих мест в Homplex Hyper Mall

Homplex Hyper Mall

Գանձապահ

16.06.25

Ереван

Սրահի պատասխանատու

Условия контракта: Постоянный Тип вакансии: Полная ставка просмотрено: 262 крайний срок: 16 июня 2025 Местонахождение: Ереван
Описание работы

Փնտրում ենք տնտեսական, տեխնիկայի, կահույքի, տան պարագաների , տեքստիլի, շինարարական խանութ-սրահներում փորձառու սրահի պատասխանատուների։

Homplex Hyper Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է, որը առաջարկում է խանութների և ժամանցի լայն տեսականի: Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: Մեր աճը շարունակելու և շուկայում մեր ներկայությունը ամրապնդելու նպատակով մենք փնտրում ենք դինամիկ և փորձառու մասնագետների, ովքեր կմիանա մեր թիմին:

Обязанности

  • Սահմանված կարգով բացել և փակել վաճառասրահը,
  • Ղեկավարել և կազմակերպել սրահի աշխատակիցների աշխատանքը,
  • Կազմել աշխատակիցների հաճախումների և ընդմիջումների ժամանակացույցերը,
  • Վերահսկել աշխատակիցների պատշաճ տեսքը, վարքագիծը, համազգեստի առկայությունը,
  • Ապահովել աշխատանքային օրվա ընթացքում դրամարկղում կուտակված դրամի ընդունումը, հանձնումը և պահպանումը,
  • Պլանավորել հաճախորդների սպասարկումը, վերահսկել պատշաճ որակի սպասարկումը և լինել իդեալական սպասարկող մասնագետի օրինակ իր թիմի անդամների համար,
  • Ապահովել ստացվող և վաճառքում առկա ապրանքների որակի ստուգման, գնապիտակների առկայության աշխատանքները,
  • Կազմակերպել և իրականացնել ապրանքների ցուցադրման, դասավորման և վերադասավորման, ինչպես նաև սրահի և ցուցափեղկերի ձևավորման աշխատանքները,
  • Հետևել վաճառասրահի բավարար քանակությամբ ապրանքներով հագեցվածությանը և ժամանակին ապահովել պահեստավորված վաճառքի ենթակա ապրանքների և վաճառքին նպաստող ապրանքների տեղափոխումը վաճառասրահ,
  • Վերահսկել կամ ըստ անհրաժեշտության իրականացնել ապրանքների վերադարձի կամ փոխանակման գործընթացը,
  • Լսել և ընթացք տալ հաճախորդների բողոքներին ու առաջարկություններին, հարթել կոնֆլիկտային իրավիճակները,
  • Պահպանել անվտանգության/հակահրդեհային կանոնները,
  • Կանոնակարգված աշխատանքով նպաստել Ընկերության մասին դրական իմիջի ձևավորմանը,
  • Ամսական, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին։
Требования

  • Աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Դրամարկղային ծրագրերի իմացությունը պարտադիր է (1C և ՀԾ),
  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի հիմունքների իմացություն,
  • Մաթեմատիկական գիտելիքների առկայություն,
  • Ուշադիր լինելու և մանրուքները նկատելու հմտություն,
  • Արագաշարժ, պատասխանատու,
  • Կոկիկ արտաքին տեսք,
  • Գրագետ հայերեն խոսք,
  • Լեզուների իմացությունը պատադիր է՝ ռուսերեն, անգլերեն,
  • Թիմը կառավարելու հմտություններ (աշխատակիցներին մոտիվացնելու հմտություններ)։
Требуемый уровень кандидата: Средний уровень
Дополнительная информация

Աշխատանքային օրեր՝ հերթափոխային, վեցօրյա։

Դիմելու համար կարող եք ուղարկել ինքնակենսագրական [...][...]homplex[...] էլ․ հասոցեին։

подать заявку