Описание работы
Վաճառքի մենեջերը պատասխանատու է B2B HօRеCа և էքսկլուզիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։ Այս դերը հարմար է այն թեկնածուի համար, ով կողմնորոշված է արդյունքների վրա և ունի փորձ B2B վաճառքներում՝ հատկապես սննդի, HоRеCа կամ FMCG ոլորտում։
Обязанности
- Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ և գործընկերություններ B2B և HоRеCа հատվածներում։
- Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդի գոհունակությունը և վաճառքի ծավալների աճը։
- Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մեծածախ գնորդներին, մանրածախ ցանցերին, HoReCa գործընկերներին և դեղատներին։
- Կնքել պայմանագրեր, բանակցել գների և պայմանների շուրջ։
- Համագործակցել ընկերության մյուս բաժինների (մարքեթինգ, լոգիստիկա, ֆինանսներ) հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով։
- Վերլուծել շուկայի միտումները և մրցակցային միջավայրը՝ աճի նոր ուղիներ գտնելու համար։
- Պատրաստել և ներկայացնել վաճառքների հաշվետվություններ, կանխատեսումներ և ռազմավարական պլաններ։
- Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։
Требования
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան բիզնեսի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 3 տարվա փորձ B2B և HоRеCа վաճառքի ոլորտներում (նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում)։
- Հմտություններ բանակցությունների, կապերի ստեղծման և գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ։
- Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակների հասնելու ապացուցված փորձ։
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
- CRM համակարգերի և Microsoft Office ծրագրերի իմացություն։
- Հայերեն լեզվի լավ տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն՝ ցանկալի։
- Վարորդական իրավունք և հաճախորդների այցելության պատրաստակամություն։
Требуемый уровень кандидата: Средний уровень
Дополнительная информация
Առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
- Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։
- Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։