«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Verified

1.69K Page views 1 Follower 3 active jobs 24 job history
save
Follow
industry: Mining/Manufacturing/Pr... Date of Foundation: 1995 Partner: 2025
location: Արզնի

more jobs At «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Վաճառողուհի

08.08.25

Yerevan

Ավագ հաշվապահ

employment term: Permanent job type: Full time viewed: 16 Deadline: 20 August 2025 location: Arzni
Job description

Աշխատանքի նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության Ֆինանսական թիմին միանալու համար:

Քո մասին

Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:

Job responsibilities
  • Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության, ինչպես նաև կազմակերպության ներքին հաշվառման քաղաքականության պահանջների վրա։
  • Արտադրական գործընթացներին համապատասխան՝ նյութական արժեքների, հումքի, պատրաստի արտադրանքի և արտադրական փուլերի ճշգրիտ հաշվառման իրականացում
  • Հաշվապահական փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ներառյալ մուտքի/ելքի փաստաթղթեր, պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, հանձնագրեր
  • Աշխատավարձերի հաշվարկ և արձանագրում, այդ թվում՝ հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ հաշվարկների իրականացում
  • Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, սոց. վճարներ, հարկային հաշիվներ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն՝ ներառյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ընկերության ղեկավարության, հարկային մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար
  • Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, ArmSoft կամ այլ) կիրառման ապահովում և հաշվառման տվյալների ճշգրտություն
  • Հաշվապահական թիմի գործունեության կոորդինացում, աշխատանքների բաշխում, ստուգում և խորհրդատվություն
  • Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում, արտադրական հաշվառում
  • Ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստում և տեղեկատվության տրամադրում, պահանջվող փաստաթղթերի վերլուծություն և մեկնաբանություն
  • Հաշվետվությունների և փաստաթղթերի արխիվացում, համաձայն փաստաթղթաշրջանառության և պահեստավորման ընթացակարգերի
  • Ներքին հաշվապահական ընթացակարգերի մշակում և կատարելագործում, ինչպես նաև փոփոխությունների իրականացում՝ նոր իրավական կամ կազմակերպչական պահանջներից ելնելով
required qualifications
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
  • 1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
  • MS Excel-ի իմացություն
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
  • Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
  • Հարկային օրենսդության իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություն,
  • Արագաշարժություն
Required candidate level: Senior
Additional information

Աշխատանքային գրաֆիկը՝

  • Երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00
Apply on Company Website