Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի նկարագրություն
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության Ֆինանսական թիմին միանալու համար:
Քո մասին
Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:
Աշխատանքային պարտականություններ
- Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության, ինչպես նաև կազմակերպության ներքին հաշվառման քաղաքականության պահանջների վրա։
- Արտադրական գործընթացներին համապատասխան՝ նյութական արժեքների, հումքի, պատրաստի արտադրանքի և արտադրական փուլերի ճշգրիտ հաշվառման իրականացում
- Հաշվապահական փաստաթղթաշրջանառության ապահովում՝ ներառյալ մուտքի/ելքի փաստաթղթեր, պայմանագրեր, հաշիվ-ապրանքագրեր, հանձնագրեր
- Աշխատավարձերի հաշվարկ և արձանագրում, այդ թվում՝ հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ հաշվարկների իրականացում
- Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, սոց. վճարներ, հարկային հաշիվներ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների
- Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և վերլուծություն՝ ներառյալ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ընկերության ղեկավարության, հարկային մարմինների և այլ շահագրգիռ կողմերի համար
- Հաշվապահական ծրագրերի (օր.՝ 1C, ArmSoft կամ այլ) կիրառման ապահովում և հաշվառման տվյալների ճշգրտություն
- Հաշվապահական թիմի գործունեության կոորդինացում, աշխատանքների բաշխում, ստուգում և խորհրդատվություն
- Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում, արտադրական հաշվառում
- Ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստում և տեղեկատվության տրամադրում, պահանջվող փաստաթղթերի վերլուծություն և մեկնաբանություն
- Հաշվետվությունների և փաստաթղթերի արխիվացում, համաձայն փաստաթղթաշրջանառության և պահեստավորման ընթացակարգերի
- Ներքին հաշվապահական ընթացակարգերի մշակում և կատարելագործում, ինչպես նաև փոփոխությունների իրականացում՝ նոր իրավական կամ կազմակերպչական պահանջներից ելնելով
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
- 1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
- MS Excel-ի իմացություն
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
- Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
- Հարկային օրենսդության իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Արագաշարժություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային գրաֆիկը՝
- Երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00