Gotcha Verified

475 Page views 0 Followers 6 active jobs 4 job history
save
Follow
industry: Tourism/Hospitality/Ent... Partner: 2025

more jobs At Gotcha

Gotcha

Runner (Ռաներ)

10.06.25

Yerevan

Related Jobs

Պոլկովնիկ Գրուպ

HR մասնագետ

29.06.25

Yerevan

HR Generalist

employment term: Permanent job type: Full time viewed: 189 Deadline: 18 June 2025 location: Yerevan
Job description

2020 թվականին, երբ GOTCHA-ն բացեց իր առաջին կոնցեպտուալ բոբա-բարը, այն նոր շունչ տվեց ըմպելիքների մշակույթին Հայաստանում։ Եվ GOTCHA-ն շատ ավելին է, քան պարզապես ըմպելիքները։ Այն արդեն ապրելակերպ է, որը միավորում է բարձր որակը, դրական միջավայրը և ինքնարտահայտման հնարավորությունը գնահատող մարդկանց։

Այսօր GOTCHA-ն ունի արդեն 9 սրահ Երևանի տարբեր հատվածներում և շարունակաբար ընդլայնվում է՝ առաջ նայելով նաև միջազգային շուկաների ուղղությամբ։ Այսօր մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով ու նոր գաղափարներով լեցուն մարդկանց, ովքեր պատրաստ են ստեղծել, զարգանալ և աճել մեզ հետ միասին։

Job responsibilities
  • Կազմակերպել և վարել ընդունման գործընթացը՝ հրապարակումից մինչև վերջնական առաջարկ։
  • Կառուցել ու ղեկավարել պրոֆեսիոնալ օնբորդինգ՝ ուղեցույցներով, ստուգաթերթիկներով ու ներգրավվածությամբ։
  • Հետևել փորձաշրջան անցնողների առաջընթացին, ապահովել պարբերական հետադարձ կապ։
  • Ձևավորել ներքին ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ ըստ կարիքների։
  • Իրականացնել աշխատակիցների խնդիրների հավաքագրում, վերլուծություն և լուծումների առաջարկ։
  • Աջակցել ներքին հաղորդակցությանը և բրենդային արշավներին՝ GOTCHA-ի որպես գործատուի պատկերը կառուցելու համար։
  • Մասնակցել արդյունքահենության և կատարողականի գնահատման գործընթացներին։
  • Կազմակերպել թիմային միջոցառումները և տոնակատարությունները
  • Կազմակերպել աշխատակիցների պատշաճ գրանցումը և այլ ՄՌ ադմինիստրատիվ գործառույթները։
required qualifications
  • Առնվազն 3 տարվա HR փորձ՝ նախընտրելիորեն HORECA կամ երիտասարդական միջավայրում։
  • Բաց մտածելակերպ և փոփոխությունները առաջ տանելու ցանկություն և ունակություն։
  • Խորը մարդակենտրոն մոտեցում, համբերատարություն ու նախաձեռնողականություն։
  • Թիմային աշխատանքում և տարբեր ստորաբաժանումների հետ շփման ունակություն։
  • Ճկունություն, կազմակերպվածություն ու բազում խնդիրներ միաժամանակ վարելու ունակություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի։
  • Մարդկանց առաջնորդելու ունակություն։
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ։
Required candidate level: Senior
Additional information

🌟 Մենք առաջարկում ենք՝

  • Մրցակցային աշխատավարձ և դինամիկ աշխատանքային միջավայր։
  • Ինքնադրսևորման, նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություն։
  • Աջակցող ղեկավարություն և պրոֆեսիոնալ աճի հարթակ։
  • Թրենդային, պոզիտիվ ու շարժման մեջ գտնվող միջավայր։

Ձեր ուժեղ կողմերը կգնահատվեն, ձեր հաջողությունները՝ տեսանելի կլինեն։

📩 Ինչպես դիմել

Ուղարկիր քո CV-ն լուսանկարով՝ [...][...]gotcha[...] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «HR Generalist»:

apply