Описание работы
2020 թվականին, երբ GOTCHA-ն բացեց իր առաջին կոնցեպտուալ բոբա-բարը, այն նոր շունչ տվեց ըմպելիքների մշակույթին Հայաստանում։ Եվ GOTCHA-ն շատ ավելին է, քան պարզապես ըմպելիքները։ Այն արդեն ապրելակերպ է, որը միավորում է բարձր որակը, դրական միջավայրը և ինքնարտահայտման հնարավորությունը գնահատող մարդկանց։
Այսօր GOTCHA-ն ունի արդեն 9 սրահ Երևանի տարբեր հատվածներում և շարունակաբար ընդլայնվում է՝ առաջ նայելով նաև միջազգային շուկաների ուղղությամբ։ Այսօր մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով ու նոր գաղափարներով լեցուն մարդկանց, ովքեր պատրաստ են ստեղծել, զարգանալ և աճել մեզ հետ միասին։
Обязанности
- Կազմակերպել և վարել ընդունման գործընթացը՝ հրապարակումից մինչև վերջնական առաջարկ։
- Կառուցել ու ղեկավարել պրոֆեսիոնալ օնբորդինգ՝ ուղեցույցներով, ստուգաթերթիկներով ու ներգրավվածությամբ։
- Հետևել փորձաշրջան անցնողների առաջընթացին, ապահովել պարբերական հետադարձ կապ։
- Ձևավորել ներքին ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ ըստ կարիքների։
- Իրականացնել աշխատակիցների խնդիրների հավաքագրում, վերլուծություն և լուծումների առաջարկ։
- Աջակցել ներքին հաղորդակցությանը և բրենդային արշավներին՝ GOTCHA-ի որպես գործատուի պատկերը կառուցելու համար։
- Մասնակցել արդյունքահենության և կատարողականի գնահատման գործընթացներին։
- Կազմակերպել թիմային միջոցառումները և տոնակատարությունները
- Կազմակերպել աշխատակիցների պատշաճ գրանցումը և այլ ՄՌ ադմինիստրատիվ գործառույթները։
Требования
- Առնվազն 3 տարվա HR փորձ՝ նախընտրելիորեն HORECA կամ երիտասարդական միջավայրում։
- Բաց մտածելակերպ և փոփոխությունները առաջ տանելու ցանկություն և ունակություն։
- Խորը մարդակենտրոն մոտեցում, համբերատարություն ու նախաձեռնողականություն։
- Թիմային աշխատանքում և տարբեր ստորաբաժանումների հետ շփման ունակություն։
- Ճկունություն, կազմակերպվածություն ու բազում խնդիրներ միաժամանակ վարելու ունակություն։
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ ցանկալի։
- Մարդկանց առաջնորդելու ունակություն։
- Գերազանց հաղորդակցման հմտություններ։
Требуемый уровень кандидата: Старший
Дополнительная информация
🌟 Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ և դինամիկ աշխատանքային միջավայր։
- Ինքնադրսևորման, նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություն։
- Աջակցող ղեկավարություն և պրոֆեսիոնալ աճի հարթակ։
- Թրենդային, պոզիտիվ ու շարժման մեջ գտնվող միջավայր։
Ձեր ուժեղ կողմերը կգնահատվեն, ձեր հաջողությունները՝ տեսանելի կլինեն։
📩 Ինչպես դիմել
Ուղարկիր քո CV-ն լուսանկարով՝ [...][...]gotcha[...] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «HR Generalist»: