Job description
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է մարքեթինգային գործընկերների հետ կապերի և վերլուծությունների մասնագետի, ով համակարգելու է մարքեթինգային գործընկերների հետ հարաբերությունները, պայմանագրերի կնքումն ու վերահսկողությունը, ինչպես նաև մշակելու է հաշվետվություններ ու վերլուծելու է մարքեթինգային նախաձեռնությունների արդյունավետությունը։
Աշխատանքը գրասենյակից է: Հասցեն՝ Շիրակի 1/68:
Job responsibilities
Պարտականություններ
- Կատարել վերլուծություններ և ներկայացնել հաշվետվություն կիրառված գործիքների արդյունավետության վերաբերյալ
- Կատարել մարքեթինգային նախաձեռնությունների ցուցանիշների և բիզնես-քեյսերի վերլուծություն (pre and post analysis),
- Պատրաստել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ և պրեզենտացիաներ,
- Համակարգել և վերահսկել մարքեթինգային պայմանագրերի պայմանների ժամանակին կատարումը, կնքել նոր մարքեթինգային պայմանագրեր
- Կատարել անհրաժեշտ հաշվարկներ և կազմել հաշվետվություններ մարքեթինգային պայմանագրերի վերաբերյալ,
- Պահպանել կապ բոլոր գործող գործընկերների հետ՝ մարքեթինգային պայմանագրերի բոլոր պայմանների ապահովման և կատարման նպատակով
- Ակտիվորեն մասնակցել մարքեթինգային պլանի և քաղաքականության մշակման աշխատանքներին,
- Մասնակցել մարքեթինգային հետազոտությունների իրականացման աշխատանքներին,
- Իրականացնել մարքեթինգային KPI-երի պլանավորում, վերլուծություն և վերահսկողություն:
required qualifications
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
- Մարքեթինգի ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- MS Excel և PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն,
- Քանակական և որակական վերլուծությունների մեթոդների տիրապետում,
- Պարբերական աշխատանքների ավտոմատացման ունակություն,
- Մեծածավալ տվյալների հետ արդյունավետ աշխատանքի կարողություն,
- Տվյալների բազաների հետ աշխատանքի գիտելիքների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Վերլուծական մտածողություն,
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման հմտություն: