Job description
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում մեծածախ վաճառքի բաժնի դեղագետ-օպերատորի, ով իրականացնելու է մեծածախ պատվերների հետ կապված գործառույթներ:
Job responsibilities
Պարտականություններ
- Պատվերների ընդունում, մուտքագրում և ձևակերպում՝ ըստ հաճախորդի հետ նախապես համաձայնեցված գրաֆիկի,
- Նոր մուտքերի և ժամանակավոր մերժումների ներկայացում,
- Ակցիաների համակարգչային ձևակերպում և վերահսկողություն,
- Հաճախորդներին գործող ակցիաների մասին իրազեկում,
- Հաճախորդների պարտքերի և մնացորդների վերահսկողություն և դրանց վերաբերյալ շաբաթական հաշվետվությունների ներկայացում բաժնի ղեկավարին,
- Հաճախորդների պատվերների ակտիվության վերաբերյալ ամսական հաշվետվության կազմում,
- Հաճախորդների կողմից վերադարձված ապրանքների ընդունում և ձևակերպում,
- Բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների պատշաճ կատարում:
required qualifications
Պահանջներ
- Դեղագիտական կամ դեղագործական կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն,
- Ժամկետների վերահսկման կարողություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն:
Required candidate level: Mid level
Additional information
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները sirarpy.soghomonyan[...]alfapharm[...] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Մեծածախ վաճառքի դեղագետ-օպերատոր»: