Job description
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Թիմ ղեկավարի՝ միանալու վաճառքի պրոֆեսիոնալ թիմին:
Job responsibilities
Կատարողականի հիմնական նպատակը՝
Կատարողականի հիմնական նպատակն է վաճառքի ծավալների շարունակական և անխափան աճի ապահովումը։
Հիմնական գործառություները.
- Բացահայտել տարածքում շուկայի զարգացման և վաճառքի ծավալի նոր ուղիներ
- Խթանել արդյունավետ և պրոֆեսիոնալ բիզնես հարաբերություններ բոլոր շահառու կողմերի հետ
- Վերլուծել իր տարածքի վաճառքի արդյունքները և առաջարկել անհրաժեշտ գործողությունների պլան
- Կատարել իր տարածքի վաճառքի ծավալի կանխատեսումներ և գործունեության վերլուծություն
- Վերաբաշխել վաճառքի պլանները ըստ շուկայի զարգացման պատասխանատուների և ապահովել դրանց իրականացումը վաճառքի և մարքեթինգային ռազմավարությանը համապատասխան
- Վերահսկել թիմի շուկայի զարգացման պատասխանատուների աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը
- Գնահատել և վերահսկել իրենց տարածքի վաճառքի և ֆինանսական ռեսուրսների հետ կապված ռիսկերը
- Վերահսկել վաճառքի թիմի աշխատանքների կոորդինացման գործընթացը՝ շուկայի նոր հնարավորությունների բացահայտման և հետապնդման գործում
- Հանդես գալ ռազավարական առաջարկներով՝ հիմնվելով շուկայի հետազոտության վրա
- Տեղեկացված լինել ոլորտի միտումների, տեխնոլոգիական առաջընթացների և շուկայի փոփոխությունների մասին՝ բացահայտելու նորարարության և բիզնեսի ընդլայնման հնարավորությունները
- Ընկերության կանոնակարգերի պահպանման վերահսկողություն (այցերի հաճախություն, պարտքերի հավաքագրում, կարգապահական կանոններ և այլն)
required qualifications
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում
- 3+ տարվա փորձ վաճառքի, մարքեթինգի կամ բիզնեսի զարգացման ոլորտում, նախընտրելի է արտադրության ոլորտում
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ՝ հաճախորդների, գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ կառուցելու և պահպանելու համար
- Վաճառքի ծավալների ընդլայնման, բիզնեսի աճի կամ ծուկայի մասնաբաժնի ավելացման ռազմավարության մշակման և ներդրման հաջողված փորձի առկայություն
- Շուկայական տվյալները և միտումները վերլուծելու կարողություն
- Թիմը ղեկավարելու և ոգեշնչելու կարողություն՝ մարզչական, մենթորական և կատարողականի կառավարման փորձով
- Ուժեղ կազմակերպչական հմտություններ՝ բազմաթիվ առաջադրանքներ, նախագծեր և ժամկետներ կառավարելու ունակությամբ
- Microsoft Office-ի, վաճառքի և շուկայավարման այլ համապատասխան գործիքների իմացություն
- Անհրաժեշտության դեպքում ճանապարհորդելու պատրաստակամություն՝ հաճախորդների հետ հանդիպելու, ոլորտի միջոցառումներին մասնակցելու և բիզնեսի նոր հնարավորություններ բացահայտելու համար
Required candidate level: Mid level
Additional information
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում-հայտը հետևյալ հղմամբ՝ https://docs.google[...]/forms/d/e/1FAIpQLSeK2RXvHVFM5tUvOdl4iF2zdi-6la1U0f4W712KB_QvFDJ9cA/viewform
Համալրման փուլեր՝
- Հեռախոսային հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի հետ
- Հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի աշխատակազմի ղեկավարի, կոմերցիոն տնօրենի և գործադիր տնօրենի հետ
- Մեկամսյա փորձաշրջան