«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Verified

1.87K Page views 1 Follower 2 active jobs 31 job history
save
Follow
industry: Mining/Manufacturing/Pr... Date of Foundation: 1995 Partner: 2025
location: Արզնի

Արտահանման մասնագետ

employment term: Permanent job type: Flexible schedule viewed: 2 Deadline: 19 December 2025 location: Arzni
Job description

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը փնտրում է արտահանման մասնագետի՝ միանալու մեր պրոֆեսիոնալ թիմին:

Պաշտոնի մասին

Ապահովել արտահանման գործընթացների պատշաճ իրականացումը։ Սա ենթադրում է կատարողականի երկու հիմնական նպատակ՝

  • Արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում իր ամբողջ ցիկլով,
  • Լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում իր ամբողջ ցիկլով։
Job responsibilities

Կատարողականի առաջին նպատակն է Արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում ամբողջ ցիկլով

Հիմնական պարտականություններն են՝

  • Վերահսկել փաստաթղթավորման և լոգիստիկայի ժամանակին իրականացման գործընթացը,
  • Համաձայնեցնել առաքման ժամանակացույցը,
  • Մաքսային բրոքերների և հայտարարագրողների հետ համագործակցության պահպանում՝ գործընթացների պատշաճ և ճիշտ իրականացման նպատակով,
  • Հետևողական լինել արտահանման և ներմուծման վճարների ժամանակին վճարումներին,
  • Իրականացնել հաճախորդի պարտքի ստուգում և դրա կարգավորման հետ կապված հարցերի լուծում,
  • Սահմանված ժամկետում և պատշաճ որակով տրամադրել իրենից պահանջվող տեղեկատվությունը,
  • Պատշաճ կերպով պահպանել արտահանման գործընթացի մեջ ներգրավված՝ ընկերության մյուս ստորաբաժանումների հետ նամակագրությունը,
  • Լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը,
  • Հանձնել հաշվետվություններ։

    Կատարողականի երկրորդ նպատակն է լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում ամբողջ ցիկլով։

    Հիմնական պարտականություններն են՝

  • Կազմակերպել ընկերության կողմից արտահանման ենթակա ապրանքների լոգիստիկայի գործընթացը` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
  • Օպտիմալացնել պատվերների կազմակերպման, իրականացման համակարգերը,
  • Ստեղծել անհրաժեշտ գործարար կապեր արտերկրի գնորդների հետ և փնտրել նոր գործընկերներ,
  • Կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ գնի, առաջարկի, պահանջարկի ուսումնասիրություն և հաշվետվության ներկայացում,
  • Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
required qualifications
  • Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է,
  • Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում,
  • Ռուսերենի իմացություն․ դու տիրապետում ես ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռուսերենին, քանի որ շատ կարևոր է ընկերութան մեծագույն գործընկերները ՌԴ շուկայի ներկայացուցիչներն են,
  • Հաղորդակցման հմտություններ․ որպես մասնագետ դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների, միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
  • Բանակցությունների վարման հմտություն. Լոգիստիկայի ոլորտը լի է մարտահրավերներով, ուստի պետք է կարողանաս արդյունավետ բանակցությունների միջոցով փոխշահավետ գործարքներ կնքել,
  • Վերլուծական միտք. Համեմատելու ես տարբեր ընկերությունների, մատակարարների, գործընկերների և այլնի կողմից ստացված ինֆորմացիան և կայացնելու ես արդյունավետ որոշում,
  • Վարորդական իրավունքի առկայություն,
  • Սեփական մեքենայի առկայություն։
Required candidate level: Senior
Additional information

Ցանկալի պահանջներ

  • Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածություն,
  • Անգլերենի իմացություն, քանի որ ուսումնասիրելու ես միջազգային շուկան,
  • Մարտահրավերներ ընդունող. դու բաց ես մասնագիտական նոր գործառույթներ իրականացնելու հանդեպ, քանի որ ժամանակի ընթացքում քեզ վրա ես վերցնելու լոգիստիկ պրոցեսների համակարգման ամբողջ ցիկլը։
Apply on Company Website