Աշխատանքի նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ»-ը փնտրում է արտահանման մասնագետի՝ միանալու մեր պրոֆեսիոնալ թիմին:
Պաշտոնի մասին
Ապահովել արտահանման գործընթացների պատշաճ իրականացումը։ Սա ենթադրում է կատարողականի երկու հիմնական նպատակ՝
- Արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում իր ամբողջ ցիկլով,
- Լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում իր ամբողջ ցիկլով։
Աշխատանքային պարտականություններ
Կատարողականի առաջին նպատակն է Արտահանման գործընթացի պատշաճ կազմակերպում ամբողջ ցիկլով
Հիմնական պարտականություններն են՝
- Վերահսկել փաստաթղթավորման և լոգիստիկայի ժամանակին իրականացման գործընթացը,
- Համաձայնեցնել առաքման ժամանակացույցը,
- Մաքսային բրոքերների և հայտարարագրողների հետ համագործակցության պահպանում՝ գործընթացների պատշաճ և ճիշտ իրականացման նպատակով,
- Հետևողական լինել արտահանման և ներմուծման վճարների ժամանակին վճարումներին,
- Իրականացնել հաճախորդի պարտքի ստուգում և դրա կարգավորման հետ կապված հարցերի լուծում,
- Սահմանված ժամկետում և պատշաճ որակով տրամադրել իրենից պահանջվող տեղեկատվությունը,
- Պատշաճ կերպով պահպանել արտահանման գործընթացի մեջ ներգրավված՝ ընկերության մյուս ստորաբաժանումների հետ նամակագրությունը,
- Լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը,
- Հանձնել հաշվետվություններ։
Կատարողականի երկրորդ նպատակն է լոգիստիկ գործընթացների պատշաճ իրականացում ամբողջ ցիկլով։
Հիմնական պարտականություններն են՝
- Կազմակերպել ընկերության կողմից արտահանման ենթակա ապրանքների լոգիստիկայի գործընթացը` ապրանքների որոնում, գնում, բեռնափոխադրում, ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Օպտիմալացնել պատվերների կազմակերպման, իրականացման համակարգերը,
- Ստեղծել անհրաժեշտ գործարար կապեր արտերկրի գնորդների հետ և փնտրել նոր գործընկերներ,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ գնի, առաջարկի, պահանջարկի ուսումնասիրություն և հաշվետվության ներկայացում,
- Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթությունը լոգիստիկայի և հարակից այլ ոլորտներում ցանկալի է,
- Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Լոգիստիկայի ոլորտի գործիքակազմի տիրապետում,
- Ռուսերենի իմացություն․ դու տիրապետում ես ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ռուսերենին, քանի որ շատ կարևոր է ընկերութան մեծագույն գործընկերները ՌԴ շուկայի ներկայացուցիչներն են,
- Հաղորդակցման հմտություններ․ որպես մասնագետ դու պետք է կարողանաս գրագետ արտահայտել քո մտքերը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հաղորդակցության մեջ: Ուստի, քեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ, ինչպես նաև ընկերության աշխատակիցների, միջազգային գործընկերների հետ հաղորդակցման մեջ,
- Բանակցությունների վարման հմտություն. Լոգիստիկայի ոլորտը լի է մարտահրավերներով, ուստի պետք է կարողանաս արդյունավետ բանակցությունների միջոցով փոխշահավետ գործարքներ կնքել,
- Վերլուծական միտք. Համեմատելու ես տարբեր ընկերությունների, մատակարարների, գործընկերների և այլնի կողմից ստացված ինֆորմացիան և կայացնելու ես արդյունավետ որոշում,
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Սեփական մեքենայի առկայություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Ցանկալի պահանջներ
- Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածություն,
- Անգլերենի իմացություն, քանի որ ուսումնասիրելու ես միջազգային շուկան,
- Մարտահրավերներ ընդունող. դու բաց ես մասնագիտական նոր գործառույթներ իրականացնելու հանդեպ, քանի որ ժամանակի ընթացքում քեզ վրա ես վերցնելու լոգիստիկ պրոցեսների համակարգման ամբողջ ցիկլը։