Job description
ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Որակի Վերահսկման Մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:
Job responsibilities
Հիմնական նպատակ՝
Կիսապատրաստվածքների որակի վերահսկողության գործընթացի իրականացումն՝ ըստ սահմանված կանոնակարգի։
Հիմնական գործառույթներ՝
- Արտադրական պրոցեսների վերահսկողություն
- Արտադրատեսակների համապատասխանության ստուգում ըստ սահմանված նորմատիվների
- Արտադրատեսակների ամենօրյա դեգուստացիաների կազմակերպում, տվյալների գրանցում և փոխանցում շահագրգիռ ստորաբաժանումներին
- Արտադրական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում
- Հումքի և պատրաստի արտադրանքի լաբորատոր հետազոտություն
- Անձնակազմի հիգիենայի ստուգում և գրանցում համապատասխան փաստաթղթային ձևերում
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում
required qualifications
- Բարձրագույն կրթություն սննդամթերքի անվտանգության, պարենամթերքի փորձաքննության, անասնաբուժա-սանիտարական փորձաքննության կամ հարակից ոլորտներում
- Սննդամթերքի անվտանգության և սննդի արտադրության օրենսդրության իմացություն
- Սննդի արտադրության ISO ստանդարտների իմացություն
- Թիմայնություն
- Նախաձեռնողականություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Վերլուծական մտածողություն
- Ճկունություն
- Հաղորդակցման գերազանց հմտութունների առկայություն
Required candidate level: Junior
Additional information
Ինչո՞ւ դիմել
- Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման
- Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ լուսավոր աշխատանքային միջավայրում
- Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում
- Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ
- Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխշատավարձի վերանայման հստակ համակարգ
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը
Համալրման փուլեր՝
- 1Հեռախոսային հարցազրույց ՄՌԿ մասնագետի հետ։
- Հարցազրույց ՄՌԿ մասնագետի և Որակի վերահսկման բաժնի ղեկավարի հետ։
- Մեկ ամիս փորձաշրջան։
- Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9