«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Verified

1.48K Page views 1 Follower 4 active jobs 17 job history
save
Follow
industry: Mining/Manufacturing/Pr... Date of Foundation: 1995 Partner: 2025
location: Արզնի

Շուկայի զարգացման պատասխանատու

employment term: Permanent job type: Full time viewed: 12 Deadline: 06 July 2025 location: Arzni
Job description

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուների՝ ընկերության վաճառքի թիմին միանալու համար:

Job responsibilities

Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
  • Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։

Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝

  • Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
  • Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
  • Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
  • Իրականացնել գնի վերահսկում
  • Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։

Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝

  • Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
  • Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
  • Իրականացնել ակցիաների կազմակերպում,
  • Կազմակերպել համտեսներ,
  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
  • Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
  • Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
  • Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։
required qualifications
  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Համառություն
  • Նպատակասլացություն
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սեփական մեքենայի առկայություն
Required candidate level: Mid level
Additional information

Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը և դարձիր մեր թիմի մի մասնիկը։

Համալրման փուլեր՝

  1. Հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի հետ,
  2. Հարցազրույց կոմերցիոն տնօրենի հետ
  3. Մեկամսյա փորձաշրջան կոնկրետ տարածքում:

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Apply on Company Website