Աշխատանքի նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Շուկայի զարգացման պատասխանատուների՝ ընկերության վաճառքի թիմին միանալու համար:
Աշխատանքային պարտականություններ
Կազմակերպել ընկերության արտադրատեսակների վաճառքի գործընթացը և նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում,
- Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը։
Կատարողականի առաջին նպատակն է` Կազմակերպել և վերահսկել ընկերության արտադրանքի վաճառքի գործընթացը համապատասխան վաճառակետերում՝
- Իրականացնել պատվերի ձևավորման գործընթացը,
- Վերահսկողություն իրականացնել պատվերի առաքման գործընթացի նկատմամբ,
- Հետևել վաճառակետերում ապրանքների տեղակայման պայմաններին, դասավորվածությանը և տեսանելիությանը,
- Իրականացնել գնի վերահսկում
- Պահպանել տեխնիկական միջոցներով աշխատանքի անխափան իրականացման գործընթացը։
Կատարողականի երկրորդ նպատակն է` Նպաստել վաճառքի ցուցանիշների շարունակական ընդլայնմանը՝
- Կազմակերպել վաճառակետում գովազդակիրների տեղադրման գործընթացը,
- Հետևել գովազդակիրների արտաքին տեսքի պահպանմանը,
- Իրականացնել ակցիաների կազմակերպում,
- Կազմակերպել համտեսներ,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն,
- Պահպանել հետադարձ կապը արդեն առկա հաճախորդների և վաճառակետերի հետ,
- Գտնել նոր վաճառակետեր և ներգրավել նոր հաճախորդների,
- Առաջնորդվել ընկերության արժեքներով և տարածել դրանք։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտության ոլորտում
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Համառություն
- Նպատակասլացություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Սեփական մեքենայի առկայություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը և դարձիր մեր թիմի մի մասնիկը։
Համալրման փուլեր՝
- Հարցազրույց աշխատակիցների հավաքագրման մասնագետի հետ,
- Հարցազրույց կոմերցիոն տնօրենի հետ
- Մեկամսյա փորձաշրջան կոնկրետ տարածքում:
Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9