«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ Ստուգված է

1.48K Էջի դիտումներ 1 Հետևորդ 4 ակտիվ աշխատատեղեր 17 ընդհանուր աշխատանքներ
պահպանել
Հետևել
ոլորտ: Արդյունաբերություն/Արտա... Հիմնադրման տարեթիվ: 1995 Գործընկեր: 2025
Գտնվելու վայրը: Արզնի

ՍՄՄ մասնագետ

Աշխատանքի պայմաններ: Մշտական Աշխատանքի տեսակը: Ամբողջ դրույք դիտվել է: 109 Վերջնաժամկետ: 03 հուլիսի 2025 Գտնվելու վայրը: Արզնի
Աշխատանքի նկարագրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ՍՄՄ մասնագետի՝ միանալու մեր մարքեթինգի պրոֆեսիոնալ թիմին:

Աշխատանքային պարտականություններ
  • Ապահովել բրենդի պատշաճ ներկայացվածությունը, ակտիվությունը և առաջխաղացումը սոց․հարթակներում(Facebook, Instagram, Linkedin, Tiktok, Youtube)
  • Ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել որակյալ կոնտենտ (Facebook, Instagram, Linkedin, Youtube, TikTok հարթակներում։
  • Ստեղծել գրագետ և վաճառող տեքստեր ընկերության սոց․հարթակների համար
  • Սոցիալական ցանցերում պատասխանել ընկերության արտադրանքի կամ ծառայությունների վերաբերյալ հաճախորդների հաղորդագրություններին
  • Սոց հարթակներում ստեղծել story-ներ
  • Գրաֆիկ դիզայների համար կազմել գրագետ տեխնիկական առաջադրանքներ
  • Խմբագրել և սրբագրել տեքստերը, որոնք ստացվել են ընկերության տարբեր ենթաբաժինների կողմից
  • Անընդհատ ուսումնասիրել մասնագիտական գործիքակազմը և կիրառել նորարարական մոտեցումներ
  • Ուսումնասիրել սոցիալական հարթակներում ունեցած արդյունքներն ու գնահատել արդյունավետությունը
  • Ուսումնասիրել և վերլուծել մրցակիցների գործունեությունը սոցիալական հարթակները
  • Ակտիվ համագործակցել Մարքեթինգի թիմ ղեկավարի և գործընկերների հետ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ լեզուների, մարքեթինգի, լրագրության կամ այլ հարակից ոլորտներում
  • Հայերեն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների գերազանց գրավոր իմացություն
  • Գրելու, խմբագրելու և սրբագրելու գերազանց հմտություններ
  • SMM գործիքակազմի հետ աշխատանքային փորձի առկայություն
  • Google Drive-ի իմացություն
  • Ստեղծագործական մտածողության հմտություններ
  • Հայեցակարգային մտածողություն
  • Դետալների նկատմամբ ուշադրության կարողություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն

Ինչո՞ւ դիմել

  • Ունենալու ես անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման,
  • Աշխատելու ես դրական, ու ինչպես մեր գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայրում,
  • Ընկերությունն ապահովելու է անվճար ճաշային ընդմիջում,
  • Ընկերությունն ապահովելու է քո անվտանգ ճանապարհը դեպի գործարան և ետ:

Եթե արդեն հետաքրքրեց, ապա լրացրու օնլայն դիմում հայտը։

Համալրման փուլեր՝

  1. Հեռախոսային հարցազրույց ՄՌԿ մասնագետի հետ՝ 15 րոպե
  2. ՄՌԿ և մասնագիտական հարցազրույց
  3. Առաջադրանքի կատարում
  4. Հարցազրույց գործադիր տնօրենի հետ

Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9

Դիմել ընկերության էջում