"CADPROOF" LLC Ստուգված է

8 Էջի դիտումներ 0 Հետևորդ 1 ակտիվ աշխատատեղ 0 ընդհանուր աշխատանքներ
Հետևել
ոլորտ: Դիզայն/Ճարտարապետությու... Գործընկեր: 2025

Մեր մասին

CADPROOF | jewelry design studio

CADPROOF-ը մասնագիտացված, բարձր ճշգրտությամբ գործող զարդերի դիզայնի և թվային մոդելավորման ստուդիա է, որի հիմնական գործունեությունը ներառում է՝

  • Զարդերի Էսքիզային դիզայն
  • CAD մոդելավորում
  • Թվային քանդակագործություն (ZBrush)
  • Ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիաներ
  • Անիմացիաներ և մարքեթինգային վիզուալներ

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին, և ներկայումս աշխատում է Երևանում՝ IT Park բիզնես կենտրոնից։ CADPROOF-ը սպասարկում է միջազգային B2B պատվիրատուներին՝ հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից և այլ երկրներից, իրականացնելով հազարավոր զարդերի նախագծում ամեն տարի։

Մեր ծառայություններից օգտվում են ինչպես առանձնահատուկ բրենդներ, այնպես էլ խոշոր արտադրողներ, որոնք պահանջում են արագություն, որակ, և ստեղծարար լուծումներ։

CADPROOF-ում աշխատում է շուրջ 11 հոգանոց պրոֆեսիոնալ թիմ ներառյալ՝

  • CAD դիզայներներ
  • նկարիչ-դիզայներներ
  • ռենդեր մասնագետ
  • նախագծերի համակարգող և վաճառքի աջակցող  մասնագետ 

Մեր սկզբուններն ու արժեքները

CADPROOF-ը առաջնորդվում է հետևյալ արժեքներով՝
🔹 Նվիրվածություն որակին և ճշգրտությանը
🔹 Արագագործություն առանց որակի կորուստի
🔹 Թիմային ներդաշնակություն և շարունակական աճ
🔹 Բաց ու ազնիվ հաղորդակցություն գործընկերների և աշխատակիցների հետ

 

Մեր առաքելությունը

Մենք ստեղծում ենք ոչ միայն զարդեր, այլ՝ պատմություններ, որոնք ունեն կառուցվածք, հույզ և իմաստ։

Մեր առաքելությունն է վիզուալացնել այն, ինչ ուրիշները միայն պատկերացնում են։
Մենք օգնում ենք մեր գործընկերներին գաղափարը վերածելու նյութական արվեստի՝ օգտագործելով տեխնոլոգիան, ձևի լեզուն և հստակությունը որպես գործիք։

Ինչի՞ն ենք կարևորություն տալիս նոր աշխատակիցների ընտրության ժամանակ

Մենք փնտրում ենք ոչ միայն հմտություն, այլ՝ ուղեղ, մոտիվացիա, արժեհամակարգային և թիմային վերաբերմունք։
Յուրաքանչյուր նոր անդամ՝ դա ներդրում է ոչ միայն նախագծի, այլ նաև մեր մշակույթի մեջ։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նոր անդամ գալիս է ոչ միայն իր աշխատանքը կատարելու, այլև իր ներկայությամբ մեր ներկան և ապագան էլ ավելի լավը դարձնելու։ Մեր նպատակը երկարաժամկետ համագործակցությունն է՝ արժևորված և զարգացման հեռանկարով։

ակտիվ աշխատատեղ (1)

Ընկերության լուսանկարները

Ռեսուրսներ

Կոնտակտներ