պրոյեկտների հոսքի կո ...
CADPROOF-ում փնտրում ենք
CADPROOF | jewelry design studio
CADPROOF-ը մասնագիտացված, բարձր ճշգրտությամբ գործող զարդերի դիզայնի և թվային մոդելավորման ստուդիա է, որի հիմնական գործունեությունը ներառում է՝
Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին, և ներկայումս աշխատում է Երևանում՝ IT Park բիզնես կենտրոնից։ CADPROOF-ը սպասարկում է միջազգային B2B պատվիրատուներին՝ հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից և այլ երկրներից, իրականացնելով հազարավոր զարդերի նախագծում ամեն տարի։
Մեր ծառայություններից օգտվում են ինչպես առանձնահատուկ բրենդներ, այնպես էլ խոշոր արտադրողներ, որոնք պահանջում են արագություն, որակ, և ստեղծարար լուծումներ։
CADPROOF-ում աշխատում է շուրջ 11 հոգանոց պրոֆեսիոնալ թիմ ներառյալ՝
Մեր սկզբուններն ու արժեքները
CADPROOF-ը առաջնորդվում է հետևյալ արժեքներով՝
🔹 Նվիրվածություն որակին և ճշգրտությանը
🔹 Արագագործություն առանց որակի կորուստի
🔹 Թիմային ներդաշնակություն և շարունակական աճ
🔹 Բաց ու ազնիվ հաղորդակցություն գործընկերների և աշխատակիցների հետ
Մեր առաքելությունը
Մենք ստեղծում ենք ոչ միայն զարդեր, այլ՝ պատմություններ, որոնք ունեն կառուցվածք, հույզ և իմաստ։
Մեր առաքելությունն է վիզուալացնել այն, ինչ ուրիշները միայն պատկերացնում են։
Մենք օգնում ենք մեր գործընկերներին գաղափարը վերածելու նյութական արվեստի՝ օգտագործելով տեխնոլոգիան, ձևի լեզուն և հստակությունը որպես գործիք։
Ինչի՞ն ենք կարևորություն տալիս նոր աշխատակիցների ընտրության ժամանակ
Մենք փնտրում ենք ոչ միայն հմտություն, այլ՝ ուղեղ, մոտիվացիա, արժեհամակարգային և թիմային վերաբերմունք։
Յուրաքանչյուր նոր անդամ՝ դա ներդրում է ոչ միայն նախագծի, այլ նաև մեր մշակույթի մեջ։
Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր նոր անդամ գալիս է ոչ միայն իր աշխատանքը կատարելու, այլև իր ներկայությամբ մեր ներկան և ապագան էլ ավելի լավը դարձնելու։ Մեր նպատակը երկարաժամկետ համագործակցությունն է՝ արժևորված և զարգացման հեռանկարով։
CADPROOF-ում փնտրում ենք