Աշխատանքի նկարագրություն
«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է ավագ հաշվապահի, ով պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվետվությունների կազմման, դրանց ամբողջականության ու ճշգրտության ապահովման համար:
Եթե Դուք ձգտում եք մասնագիտական աճի հաշվապահության ոլորտում, ինչպես նաև պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճի և ուսուցման հեռանկար,
- Ընկերասեր և դինամիկ թիմ,
- Մրցակցային աշխատավարձ։
Եթե Դուք պատրաստ եք ձեր մասնագիտական ներդրումն ունենալ դիստրիբուցիայի ոլորտում, ինչպես նաև ձգտում եք ունենալ կարիերայի աճ ֆինանսների աշխարհում, ապա բարի գալուստ «ԱՎՏՈՖԱՆ»։
Աշխատանքային պարտականություններ
- Հաշվապահական հաշվառման վարում,
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում,
- Բանկային գործառնությունների ձևակերպում,
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- Եկամուտների, ծախսերի հաշվառում,
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ առնվազն 2-3 տարի,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն, իսկ ՀԾ Վաճառքների Կառավարում ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա՝ երկ-ուրբ 09։30-18։30
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք CV-ները ուղարկել [...][...]autofan[...] էլ․ հասցեին։