Աշխատանքի նկարագրություն
<<Ավտոֆան Էյ Սի>> ընկերությունը մշտապես աճող և զարգացող թիմ է, որը փնտրում է պարտաճանաչ և կազմակերպված մասնագետի, ով պատասխանատու կլինի Ընկերությանը պատկանող առաքման ենթակա ապրանքների տեսակավորման, ստուգման և մեքենայում բարձման աշխատանքների կազմակերպման համար: Եթե ձգտում եք մասնագիտական աճի և պատրաստ եք Ձեր ներդրումն ունենալ դիստրիբյուցիայի կամ լոգիստիկայի ոլորտում, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու ճկուն և արագ զարգացող միջավայրում,
- Մասնագիտական աճ,
- Ընկերասեր և դինամիկ թիմ,
- Մրցակցային աշխատավարձ։
Աշխատանքային պարտականություններ
- Առաքման ենթական ապրանքների տեսակավորում, առանձնացում, նախապատրաստում բարձմանը ըստ պատվերների,
- Պահեստից դուրս գրվող ապրանքների ապրանքային տեսքի, պիտակների և տարբերակիչ ժապավենների առկայության վերահսկողություն,
- Գլխավոր պահեստից ապրանքի դուրս գրման և մեքենայում բարձման գործընթացի կոորդինացում, ըստ անհրաժեշտության նաև իրականացում,
- Գլխավոր պահեստի բանվորների աշխատանքի կուրացիա ըստ պատվերների հերթականության,
- Վերադարձման ենթակա ապրանքների համապատասխանության ստուգում և մուտք Գլխավոր պահեստ,
- Պաշտոնից բխող և ղեկավարի կողմից տրվող այլ պարտականությունների իրականացում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն/միջնակարգ կրթություն,
- Աշխատանքային փորձը լոգիստիկայի ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Կազմակերպչական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Ճկունություն, մանրուքները նկատելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։30-18։30, շաբաթ՝ 09։30-12։00։