Աշխատանքի նկարագրություն
Gulf Armenia ընկերությունը աշխատանքի է հրավիրում Բենզալցակայանի Ադմինիստրատորի Արմավիր քաղաքում։
Աշխատանքային պարտականություններ
- Հետևել խանութի աշխատանքային գործունեությանը։
- Պահպանել խանութի ներսում կարգուկանոնը, վերահսկել և կառավարել աշխատակազմին։
- Հետևել խանութում ապրանքների ամբողջական տեսականուն, պատվիրել, դիմավորել և տեղաբաշխել այն։
- Իրականացնել հաճախորդների բարձր մակարդակի սպասարկում։
- Հետևել բենզինի ընթացիկ ծավալներին։
- Իրականացնել բենզինի ընդունում։
- Մուտքագրել հարկային հաշիվները 1C ծրագրում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում):
- Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն):
- Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքներին։