Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում Ձևավորման տեղամասի ղեկավարի` աշխատելու մսամթերքի արտադրությունում: Աշխատանքային ժամեր` 08:00-18:00, գրաֆիկը` վեցօրյա:
Աշխատանքային պարտականություններ
- Արտադրական գործընթացի կազմակերպում
- Անհրաժեշտ հումքի ստացում, հաշվառման վերահսկում
- Աշխատանքի կազմակեպում ըստ հստակ տեխնոլոգիական պահանջի
- Պատրաստի արտադրանքի հանձնում հաջորդ տեղամաս, հաշվառման վերահսկում
- Տեխնոլոգիական գործընթացների իմացություն
- Հումքի, սննդային հավելումների տեսականու լավ իմացություն
- Աշխատանքի բաժանում, աշխատակազմի կառավարում
- Աշխատակիցների հաճախելիության և հիգիենայի ստուգում
- Արձակուրդների ցուցակների կազմում
- Կատարվող աշխատանքների բարձր որակի ապահովում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավարման փորձ ցանկացած բնագավառում (պարտադիր)
- Ղեկավարման փորձ արտադրությունում (ցանկալի)
- Որակի ապահովման ստանդարտների իմացություն
- Վերլուծական միտք և նախաձեռնողականություն
- Հաղորդակցման զարգացած հմտություններ
- Կառավարչական ունակություններ
- Բարձր պատասխանատվություն
- Ռուսերենի լավ իմացություն
- MC office-ի իմացություն (Excel-ը` ցանկալի)
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ
Լրացուցիչ տեղեկություն
Ինքնակենսագրականներն անհրաժեշտ է ուղարկել [...][...]atenk[...] հասցեին` վերնագրում նշելով <<Ձևավորման տեղամասի ղեկավար>>: