Աշխատանքի նկարագրություն
«Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ն փնտրում է Գեոդեզիստ, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ներդնել կարևոր ինժեներական և շինարարական նախագծերի իրականացման գործում։ Եթե սիրում եք աշխատել դինամիկ միջավայրում, գնահատում եք ճշգրտությունն ու ցանկանում եք մասնակցել մասշտաբային ինժեներական և շինարարական նախագծերի իրականացմանը, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել շինարարական և ինժեներական նախագծերի համար անհրաժեշտ գեոդեզիական չափագրումներ և տեղագրական հանույթագրումներ,
- Կատարել հողատարածքների, շինարարական կառույցների և ենթակառուցվածքների չափագրումներ,
- Մշակել չափագրումների արդյունքները և կազմել համապատասխան հաշվետվություններ, գծագրեր և սխեմաներ,
- Տարածական տվյալների մշակում քարտեզագրման ծրագրի միջոցով,
- Ֆիզիկական քարտեզների վերածում թվայինի՝ համակարգչային օգտագործման նպատակով,
- Քարտեզագրական նյութին կից նկարագրական տեղեկատվության մուտքագրում և արդիականացում,
- Տարածքի չափագրում, մոնիթորինգ և քարտեզագրում,
- Չափագրումների ամփոփում ինչպես տարածքում, այնպես էլ գրասենյակում,
- Աջակցում անձնակազմին՝ չափագրման յուրաքանչյուր արդյունքի, էսքիզների եւ այլ տեղեկատվության տրամադրում,
- Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ/GIS) իմացությունը ցանկալի է,
- Պատրաստ լինել գործուղումների,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված աշխատանքային գործառույթներին համապատասխան այլ հանձնարարություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ գեոդեզիստի հաստիքում ցանկալի է,
- Գեոդեզիական սարքավորումների (GPS/GNSS, Rover, էլեկտրոնային տախեոմետր) կիրառման հմտություն,
- AutoCAD, AutoCAD Civil 3D և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Գծագրերի ընթերցման և չափագրումների մշակման կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [...][...]volios[...] էլ. հասցեին` թեմա (Subject) դաշտում նշելով հաստիքի անվանումը: