Աշխատանքի նկարագրություն
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում նորարար և կրեատիվ գրաֆիկ դիզայների։
Աշխատանքային պարտականություններ
- Գրաֆիկական նկարների, պատկերների, լոգոների նախագծում և իրականացում,
- Կազմակերպության վեբ և սոցիալական էջերի համար գրաֆիկական նկարների պատրաստում,
- Սլայդների և այլ գովազդային նյութերի, պաստառների պատրաստում,
- Կազմակերպության կայքի դիզայնի փոփոխությունների իրականացում,
- Դիզայնի ուղեցույցների, ստանդարտների և լավագույն փորձի սահմանում,
- Սերտ համագործակցություն մյուս բաժինների հետ կազմակերպության վերոնշյալ և այլ գործառույթների արդյունավետ իրագործման նպատակով,
- Ղեկավարի կողմից առաջադրված նմանատիպ այլ գործառույթների իրականացում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն դիզայնի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտներում,
- 1+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Figma-ի հետ աշխատանքային փորձ,
- UI/UX սկզբունքների լավ իմացություն,
- Գրաֆիկական դիզայնի ծրագրերի իմացություն՝ ներառյալ Adobe Photoshop, Adobe Illustrator և այլ վիզուալ դիզայնի գործիքներ,
- Անիմացիաների պատրաստման գործիքների և տեսանկարահանող սարքերի հետ աշխատելու փորձ,
- Թիմային նախագծերի վրա աշխատելիս ժամկետները պահպանելու ունակություն,
- Կազմակերպչական ձիրք և հաղորդակցման գերազանց ունակություններ,
- Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
- Լրացուցիչ ամենամսյա պարգևատրում (KPI համակարգ),
- Առողջության ապահովագրություն,
- Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
- Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
- Դինամիկ աճող, կայուն գործատու։
Աշխատանքային գործունեության հասցե՝ Գ․Նժդեհ 25/3
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5 օրյա (երկուշաբթիից-ուրբաթ)՝ 10։00 – 19։00։