Աշխատանքի նկարագրություն
«Էլդորադո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում "Տվյալների մուտքագրման մասնագետ" - ի թիմին միանալու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Ապրանքների տվյալների (անվանում, նկարագրություն, նկարներ, գներ) հավաքագրում մատակարարներից և ներքին թիմերից,
- Տվյալների ստուգում և խմբագրում՝ ըստ ապրանքի բնութագրերի, հասանելիության և գների,
- Ապրանքների տվյալների ճիշտ և ժամանակին տեղադրում ընկերության կայքերում և էլեկտրոնային առևտրի հարթակներում,
- Կայքի բովանդակության մշտական թարմացում և խմբագրում,
- Նոր ապրանքների ավելացում և առկա ապրանքների տվյալների պարբերական վերանայում:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է),
- Փորձ համապատասխան ոլորտում,
- Գրագետ գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- Աշխատանքային փորձ առցանց առևտրային հարթակներում կդիտվի որպես առավելություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ
Լրացուցիչ տեղեկություն
- Ճկուն բոնուսային համակարգ, (կատարողականի վրա հիմնված),
- Անվճար առողջության ապահովագրություն,
- Լրացուցիչ արձակուրդ ամուսնության կապակցությամբ,
- Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
- Մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Արագացված դասընթացի անվճար իրականացում,
- Մասնագիտական աճ և շարունակական կրթություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,
- Դինամիկ աճող, կայուն գործատու։
Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին նպատակ դաշտում նշելով հաստիքի անվանումը։