Աշխատանքի նկարագրություն
Կազմակերպությունը հաշվապահի հաստիքում դիտարկում է աշխատակցի ով ամբողջությամբ կիրականացնի հաշվապահական գործընթացը։
Աշխատանքային պարտականություններ
- Թիմի հետ առօրյա հաշվապահության և հաշվապահական հաշվառման վարում և կառավարում,
- Հարկային, աշխատանքային օրենսգրքերի բարձր իմացություն,
- Ապրանքների տեղաշարժման փաստաթղթային վարումը պահեստների միջև,
- Բանկային փոխանցումների ժամանակին իրականացման նկատմամաբ վերահսկողություն,
- Բանկերի և դրամարկղի միջոցով կատարվող գործարքների հսկողություն,
- Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության ապահովում,
- Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ),
- Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում,
- Փոխադարձ ակտերի ստուգում,
- Վերլուծել առևտրային գործունեության արդյունավետությունը,
- Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, իրազեկել աշխատակիցներին,
- Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կամ տեղեկությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում պարտադիր է,
- E-invoicing ծրագրի իմացություն,
- Թվերի նկատմամբ ուշադիր,
- ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը: C մակարդակ
Աշխատավարձ: Սկսած 200.000 ֏ / Գրանցված ամսական
Լրացուցիչ տեղեկություն
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ.-ուրբ․՝ 10:00-19:00։