Աշխատանքի նկարագրություն
Սինեմա Սթար միացյալ կինոթատրոնների ցանցի Ռիո մասնաճյուղի Խաղային գոտում աշխատանքի ենք հրավիրում մանկավարժական, դիզայնի, բանասիրական, բժշկական, լեզվաբանական, հոգեբանական և համանման ոլորտներում մասնագիտացում ունեցող անձանց, ովքեր կապահովեն փոքրիկ Հյուրերի ուսուցողական և ապահով ժամանցը:
Ուրախ կլինենք մեր երիտասարդ թիմ հրավիրել նաև նշված բնագավառներում նախասիրություններ ունեցողներին:
Աշխատանքային պարտականություններ
- Դիմավորելով փոքրիկ Հյուրերին, գրանցել,
- Ներգրավել՝զբաղեցնելով տվյալ ծառայության շրջանակում,
- Առաձացնել հետաքրքրություն առկա խաղերի, ժամանցի տարբեր ձևաչափերի հանդեպ (լաբիրինթ, մասնագիտությունների սենյակներ, այլ),
- Ուշադիր և հետևողական լինել փոքրիկների նկատմամբ՝ մինչև ծառայության ժամանակի ավարտը:
Անհրաժեշտ հմտություններ
- Կամավորական կամ աշխատանքային փորձ երեխաների հետ
- Կազմակերպական և արագորեն խնդիրներին արձագանքելու հմտություն
- Համագործակցության և հաղորդակցման հմտություն
- Կենսախինդ դիրքորոշում
- Սեր երեխաների հանդեպ
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Կրտսեր
Լրացուցիչ տեղեկություն
- Առկա են լրիվ և ոչ լրիվ դրույքներ:
10:00-18:30, 13:30-22:00, 18:00-22:00 - Հնգօրյա կամ չորսօրյա աշխատանքային շաբաթ:
- Աշխատանքային ճկուն հերթափոխեր
- Գործող մոտիվացիոն ծրագիր
- Ֆիլմի դիտման հնարավորություն :-)